Թուրքիան Իսրայելին կասկածում է իր ռազմաօդային ուժերի երկու F-4 կործանիչների վթարին մասնակցելու մեջ: Այս մասին գրում է Milliyet թերթը:
Երեկ Թուրքիայի Կոնյա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված երկու F-4 կործանիչները 2002թ. արդիականացվել են Իսրայելում:
2002 թվականից ի վեր Թուրքիայում ընդհանուր առմամբ անհայտ պատճառներով կործանվել է 12 հատ F-4 կործանիչ:
Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլդըզը հայտարարել է, որ բացառված չէ, որ հետագայում երկիրը հրաժարվի F-4 կործանիչների շահագործումից:
Ներկայումս Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինանոցում կա F-4 մոդելի 54 կործանիչ: