Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

«Այդ սրիկան պետք է դատվի Հայաստանում, Ռուսաստանի դատախազության պատասխանը հիմարություն է»․ ռուս հայտնի իրավաբան

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն օրեր առաջ պատասխանել  է Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու վերաբերյալ` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին:

ՌԴ դատախազությունն իր պատասխան նամակում, հղում անելով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, նշում է, որ Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և ՀՀ իրավապահներին հանձնվել չի կարող:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Փաստաբանների միության նախկին փոխնախագահ, «Բինեցկի և գործընկերներ» իրավաբանական ընկերության ղեկավար, հայտնի իրավաբան Ալեքսեյ Բինեցկին «հիմարություն» որակեց Ռուսաստանի գլխավոր դատախազության պատասխանը:

Բինեցկին, հղում անելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված` ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրին, հայտարարեց՝ այն անձը, ով հանցագործություն է իրականացնում ռազմաբազայի տարածքում, պետք է դատապարտվի և իր պատիժը կրի Ռուսաստանում, իսկ ռազմաբազայից դուրս արված հանցագործությունը քննում է Հայաստանի իրավապահ համակարգը: «Հիմարություն է այդ պատասխանը, որն իր մեջ նաև վնաս է պարունակում»,- ասաց նա:

Մեր հարցին, թե Ռուսաստանի այս դիրքորոշումը պարզապես սկզբունքայնություն կարո՞ղ ենք որակել, Բինեցկին արձագանքեց․«Հիմարներ են պարզապես, այլ մեկնաբանություն չունեմ: Այո, սկզբունքայնության հարց է, այսօր Ռուսաստանի չինովնիկներն այդպես են պատկերացնում հայրենասիրությունը՝ ոչ մեկին երբեք ոչինչ չզիջել: Նույնիսկ եթե դա օրենքի խախտմամբ է արվում»:

Լրատվամիջոցներում այս օրերին տեղեկություն տարածվեց, որ Պերմյակովին մեղսունակ են ճանաչել, մինչդեռ ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ն այսօր հրապարակեց, որ դատաբժշկական փորձաքննությունը նոր է լինելու:

Ալեքսեյ Բինեցկին մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ի՞նչ պատժաչափ կսահմանեն Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համար:

«Կա օրենք, ինչ-որ բանի համար ստորագրվել են այդ օրենքները: Այդ ի՞նչ հղում են անում ՌԴ սահմանադրությանը: 1999 թվականին գործում էր այն նույն սահմանադրությունը, որը հիմա կա: Այն երկու գարշանքները, որ Գյումրիում դարձյալ մարդ սպանեցին 1999 թվականին, Հայաստանում դատվեցին, հետո, օրենքի համաձայն և հետևելով խնդրանքին, փոխանցվեցին Ռուսաստանին՝ այնտեղ պատիժ կրելու համար: Ես կրկնում եմ՝ այդ սրիկան պետք է դատվի Հայաստանում՝ հայ իրավապահների կողմից՝ և՛ իրավաբանական, և՛ քաղաքական տեսանկյունից»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքերով՝ հնարավոր է` այս ամենն արվում է նաև, որպեսզի ցույց տան, թե Հայաստանը երկրորդ կարգի երկիր է, և լարվածություն առաջացնեն հայ ու ռուս ժողովուրդների բարեկամության մեջ: «Դա ձեռնտու է նրանց, ովքեր չեն ուզում, որ հայերի ու ռուսների միջև նորմալ հարաբերություններ լինեն, նույնիսկ եթե հարցն այսպիսի ողբերգության է վերաբերում: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ՌԴ դատախազության պատասխանը նախ անգրագետ է, հետո էլ ՝ քաղաքականապես վնասակար»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում