Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Ուղեղներս «նագրուսկի» տակ չենք դնում. ԲՀԿ-ական գյուղապետերին չի հուզում Ծառուկյանի անկումը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարազատ կուսակցության հետ տեղի ունեցածից հետո հետքայլեր է կատարում ոչ միայն քաղաքականության մեջ, այլև իր բարեգործական ծրագրերում ու նախաձեռնություններում: Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ նա նվազեցրել է Աբովյան-Երևան երթուղին սպասարկող՝ իրեն պատկանող անվճար ավտոբուսների թիվը: Բացի դրանից՝ հրաժարվել է խոստացված անվճար տարածքը տրամադրել «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին: Որոշ տեղեկություններով՝ Ծառուկյանն արդեն իսկ որոշում է կայացրել հրաժարվել նաև առաջիկա ամիսներին մի շարք մարզերի և համայնքների անվճար սերմացու, պարարտանյութեր և գարնանային աշխատանքների համար անհրաժեշտ այլ օգնություն տրամադրելուց: Այդ որոշումը մեկնաբանվել է որպես դրդապատճառի բացակայություն:

Հայտնի է, որ ԲՀԿ-ն հիմնական աջակցությունը ցուցաբերում էր այն համայնքներին, որտեղ համայնքապետը ԲՀԿ-ական է: «Առաջին լրատվական»-ը փորձեց այդ համայնքներից մի քանիսից պարզել, թե ինչ կլինի, ինչ վիճակում կհայտնվեն գյուղերը, եթե այլևս չլինի Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

Որքան էլ զարմանալի է, շատ գյուղապետեր «աշխարհի վերջը» չեն համարում մեծ բարեգործի օգնության դադարեցումը՝ խուսափելով խոսել իրենց կուսակցական պատկանելությունից և հայտարարելով, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում:

«Ոչ մի տեսակի խնդիր չեմ տեսնում: Մեր գյուղացիները չեն սպասում, որ աջակցություն լինի, նոր ապրեն: Մեզ մոտ այդ վիճակը չէ: Ես չեմ կարծում, որ երկրի վիճակը որոշվում է ինչ-որ բարեգործությունով, կամ չեմ կարծում, որ մարդիկ սպասում են ինչ-որ կուսակցության կամ անհատի օգնությանը: Մեզ մոտ այդ վիճակը չէ»,- ասաց Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Կամո Կակոյանը:

Ինչ վերաբերում է այս օրերի քաղաքական գործընթացներին, ապա գյուղապետը խուսափեց խոսել տեղի ունեցածից: Կարճ ասաց, որ այդ օրերին ինքը հիվանդանոցում է եղել և ոչ մի բանի չի հետևել, բայց ԲՀԿ-ից չի հեռանա, քանի որ համարում է, որ «կուսակցությունը ամեն օրվա խնդիր չէ, որ ինչ-որ պրոբլեմի դեպքում դուրս գա և ուրիշ կուսակցություն մտնի»: «Բայց մենք՝ ես, էսօր կուսակցությունով չենք առանջնորդվում: Ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ քաղաքականությամբ եմ զբաղվում, ոչ էլ: Ես անձ եմ, որը զբաղվում է իր գյուղի, իր գյուղացու հարցերով: Եվ չեմ համարում, որ այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցողը ինչ-որ բան կփոխի իմ կյանքում, կամ իմ գյուղի, գյուղացու կյանքում»,-նկատեց Կակոյանը:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է անդամակցում ԲՀԿ-ին, շարունակում պահել կուսակցական պատկանելությունը, եթե դա իրեն ոչ մի կերպ օգուտ չի տալիս, գյուղապետն արձագանքեց. «Ցանկացած համայնքի ղեկավար կարող է լինել կուսակցական, բայց ոչ քաղաքական գործիչ: Կոնկրետ ես աշխատում եմ ուղեղս «նագրուսկի» տակ չդնել, քանի որ համայնքում ավելի շատ խնդիրներ կան, քան նույն քաղաքականության մեջ, որը մեր խելքին չի հասնում: Ավելի ճիշտ կլինի զբաղվել մեր համայնքի խնդիրներով»:

Գառնի գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Աշոտ Վարդանյանն առհասարակ խուսափեց պատասխանել մեր հարցերին: Նա միանգամից հայտարարեց, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում: «Ես մտածում եմ, թե ոնց անեմ, որ գյուղում ջուր լինի և այլ հարցերով: Ինձ տենց բաները՝ օգնություն, օժանդակություն, չեն հետաքրքրում»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է անդամակցում ԲՀԿ-ին, Վարդանյանն արձագանքեց. «Ես կուսակցական չեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ինձ տենց հարցեր մի՛ տվեք»,- ասաց ու անջատեց հեռախոսը:

Ծառուկյանի աջակցության բացակայությունը կզգացվի Արմավիրի մարզի որոշ համայնքներում: Հացիկ գյուղի գյուղապետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանի օգնության դադարեցման մասին կոնկերտ խոսակցություններ դեռ չեն լսել, բայց եթե դա իրականություն դառնա, ապա գյուղացիները դրանից շատ կնեղվեն, քանի որ Ծառուկյանն օժանդակում էր և՛ խաղողի մթերման, և՛ պարարտանյութերի տրամադրման հարցում: Միևնույն ժամանակ, սակայն, գյուղապետն այնքան էլ չի տխրում: Պետությունը սուբսիդավորում է՝ ասաց: «Տրամադրված օգնության համար մենք շատ շնորհակալ ենք Ծառուկյանից և բոլորից, ովքեր մեզ օգնել են: Լինի թե չլինի այդ օգնությունը, մենք մեր աշխատանքն անում ենք: Բայց եթե խաղողի մթերման և թունաքիմիկատների հարցում այդ աջակցությունը չլինի, լավ չի լինի: Առայժմ պետության կողմից տրամադրվող աջակցությունն է, ու տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում»,- ասաց համայնքապետ Արթուր Եղիազարյանը:

ԲՀԿ-ական այլ գյուղապետեր, ԲՀԿ-ական պատգամավորների օրինակով, անհասանելի էին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում