«Արսենալ»-ը Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի ձեքռբերման գլխավոր հավակնորդն է: Այդ մասին հայտնում է Metro-ն:
Թուրինյան ակումբը պատրաստ է հրաժարվել 22-ամյա իսպանացու ծառայություններից, եթե դրա դիմաց ստանա 60 մլն եվրո: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողի նախորդ ակումբը` Մադրիդի «Ռեալ»-ը նրա տրանսֆերը 30 մլն եվրոյով գնելու հնարավորություն ունի:
Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման մյուս հավակնորդը «Լիվերպուլ»-ն է: Ընթացիկ մրցաշրջանում Մորատան մասնակցել է 30 հանդիպումների, 7 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել: