Երուսաղեմումշարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
9-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իվան Պոպովի հետ: Սարգսյանը վաստակել է 6.5 միավոր և բաժանում է 4-8-տեղերը:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: