Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին՝ մենք վերածնվեցինք. Էդվարդ Նալբանդյանի ելույթը Իսրայելում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Երուսաղեմում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը կրում էր «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երուսաղեմի հեղինակավոր համերգասրահի դահլիճում կայացած համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Ելույթ ունենալով համերգից առաջ` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ես բազմաթիվ անգամ եմ եղել Երուսաղեմում` մշտապես առանձնահատուկ զգացում ունենալով սուրբ քաղաքում գտնվելու կապակցությամբ: Այսօրվա խորհուրդն ունի իր առանձնահատկությունը: Այսօր Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է իր համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր արել են հնարավորինը` այս նախաձեռնության հաջողության համար։

Քիչ ազգեր ունեն նույնքան ընդհանրություններ, որքան հայերը և հրեաները: Մի քանի դար պետականության բացակայության և զրկանքներից հետո, անցնելով ցեղասպանության արհավիրքների միջով, սփռված ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ 20-րդ դարում վերականգնեցինք պետականությունը:

Ես կցանկանայի կրկին մեջբերել Հայոց ցեղասպանության հրեա ականատեսներից մեկի խոսքերը. «Ես սարսուռով մտածում եմ` ով է լինելու հաջորդը: Երբ ես քայլում եմ Երուսաղեմ տանող օրհնված և սուրբ հողով, ես հարցնում եմ ինքս ինձ` արդյոք հիմա 1915 թվականն է, թե մենք գտնվում ենք Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակներում: Արդյոք ես, հրեա լինելով, մոռացել եմ, որ հրեա եմ: Նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ես իրավունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգության համար, և արդյոք Երեմիա մարգարեն արյան արցունքներ չի թափել նաև հայերի համար»:

Շատերն են համարում, որ հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին աշխարհամարտի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցանքները ստանային միանշանակ միջազգային դատապարտում, և պատասխանատուները արժանի պատիժ կրեին: 1939 թվականի Ադոլֆ Հիտլերի խոսքերը` «Ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին» հստակ հիշեցում են, որ իրագործված ցեղասպանությունների անպատիժ մնալը և ժխտումը նրանց կրկնության համար պարարտ հող են ստեղծում:

Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը ապագայում դրանց կրկնությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Հիշելու իրավունքը, հիշողության միջոցով անցյալի ողբերգությունները ճանաչելը կարևոր են նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Այս առումով Հայաստանի և Իսրայելի ժողովուրդները քաջատեղյակ են և կիսում են անցյալում կրած միմյանց ցավը: Հոլոքոստի վերաբերյալ իրազեկվածության առումով հայերն առաջիններից մեկն են աշխարհում: ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն` Հայաստանը տարածաշրջանում միակ երկրին է, որտեղ դպրոցական ծրագրերը Հոլոքոստի վերաբերյալ ուղղակի անդրադարձ են պարունակում: Նրանք, ովքեր այցելել են Յադ Վաշեմ, հավանաբար կարդացել են հայերի անունները, ովքեր հրեաների են փրկել Հոլոքոստի ընթացքում և ստացել են «Առաքինիների» վեհ տիտղոսը: Շոայի հիշատակի հիմնադրամի վերջին հարցումը ցույց տվեց, որ Իսրայելում հրեաների 88%-ը ընդունում է Հայոց ցեղասպանությունը:

Սիրելի բարեկամներ,

Այսօր առավոտյան պատիվ ունեցա հանդիպելու Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Մեր քննարկման հիմնական թեմաներից էր հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Այս առումով կցանկանայի շնորհակալություն հայտնել Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, ականավոր պրոֆեսորներ Իսրայել Չարնիին, Յաիր Աուրոնին և շատ այլ հրեա գիտնականների, որոնց աշխատանքները` նվիրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանություններին, բարձր են գնահատվում ողջ աշխարհում:

Մեր ժողովուրդների միջև կա ևս մի կարևոր ընդհանրություն. չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին` մենք վերածնվեցինք: Դժվար կլինի նրանց համար, ովքեր կփորձեն հաշվել տաղանդավոր արվեստագետներին, երաժիշտներին, գիտնականներին, հաջողակ գործարարներին, ովքեր էական ներդրում են ունեցել իրենց ոլորտների զարգացման մեջ 20-րդ և 21-րդ դարերում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առանցքային ուղերձներից մեկն, ըստ էության, վերածնունդն է:

Այն փաստը, որ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբն իր համերգային ծրագրերի մեջ ներառում է 20-րդ և 21-րդ դարերի հայ և հրեա կոմպոզիտորների գործերը, այդ վերածննդի պարզ վկայությունն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում