Այսօր Ստամբուլում սպանվել է հայտնի տաջիկ ընդդիմադիր գործիչ Ումարալի Կուվատովը: Այս մասին հայտնել է թուրքական լրատվական Haberler.com պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ Կուվատովը սպանվել է գլխին ստացած միակ կրակոցից՝ քաղաքում զբոսնելու ժամանակ: Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:
Հունվարին Դուշանբեն Անկարայից պահանջել էր հանձնել ընդդիմադիր «24-ի խմբի» առաջնորդ, ձեռնարկատեր Կուվատովին: Անցած տարվա դեկտեմբերին նա ձերբակալվել էր Ստամբուլում հանրապետության գլխավոր դատախազության հարցման հիման վրա, որը քաղաքական գործչի նկատմամբ հայտարարել էր հետախուզում:
Խումբը մեղադրվում էր պետական իշխանությունը գրավելու փորձի մեջ, իսկ դրա գործունեությունը Տաջիկստանում համարվել էր հակաօրինական ու քրեական հետապնդման ենթակա: