Իտալացի լեռնային փրկարար ծառայությունները անցկացրել են 200 զբոսաշրջիկներին փրկելու գործողություն, որոնք եղել են կոտրված ճոպանուղու վագոններում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսային Վալ Գարդենա առողջարանում:
Ճոպանուղին անջատվել է, երբ քամին ծառ է շրջել, որն ընկել է էլեկտրափոխանցման գծի վրա:
Փրկարարական աշխատանքն իրականացվել է մինչև 130 կմ/ժ արագությամբ քամու պայմաններում:
Փրկարարները վագոնների մոտ են հասել ուղղաթիռներով, որից հետո նրանք ճոպանուղու ուղևորներին իջեցրել են ներքև: