Իսպանական «Բարսելոնա» և «Ատլետիկ» ակումբների նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և Խոսու Ուրուտիան որոշել են, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը պետք է անցկացնել Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Բարտոմեուն և Ուրուտիան համակարծիք են, որ յուրաքանչյուր թիմի 40 հազարական երկրպագու տեղավորող մարզադաշտն ամենահարմարն է խաղն անցկացնելու համար:
Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 30-ին: