Մալայզիայի ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների ավելի քան 500 օգտահաշիվներ, որոնք զբաղվել են քաղաքացիների հավաքագրմամբ։ Այս մասին հայտնում է The Star-ը։
Ոստիկանությունում նշել են, որ գտնված բոլոր պրոֆիլները ակտիվ են։
«Մալայզիացիներից մեկը իր ընտանիքին սպառնացել է սպանությամբ, եթե նրանք համագործակցեն կառավարության հետ կամ փորձեն խանգարել իրեն ԴԱԻՇ-ին միանալու հարցում»,- նշել են ոստիկանությունում։
Իրավապահ մարմիններում անհանգստություն են արտահայտել այն առնչությամբ, որ գրոհայիններն ընտրել են նոր մարտավարություն և հավաքագրում են ամբողջական ընտանիքների։