Կոլումբիայում արագ սննդի ընկերությունը որոշել է իր հաճախորդներին համբուրգերներ առաքել անօդաչու թռչող ռոբոտների (դրոն) միջոցով: Այս մասին հաղորդում է Colombiano կայքը:
Ընկերության կառավարիչ Գիլերմո Ռամիրեսի խոսքերով՝ դրոնները պատվիրած հասցեներով արդեն կատարել են փորձնական թռիչքներ Մեդելյին խոշոր քաղաքում: Արդյունքները գոհացուցիչ են:
Գաղափարի հեղինակները կարծում են, որ առաքման նման միջոցը զգալիորեն կխնայի ժամանակը՝ հաշվի առնելով քաղաքներում խցանումները: Փորձի հաջող ավարտի դեպքում ծառայությունը հասարակության լայն զանգվածներին հասանելի կլինի 3-6 ամսից: