ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտնել է ամերիկյան բոլոր խոշորագույն բանկերի կողմից սթրես-թեստը հաջող անցնելու մասին։ Այս մասին ասվում է կարգավորիչ մարմնի կայքում՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Սթրեսի կայունության թեստն անցկացվել է 31 բանկային ընկերություններում։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Դաշնային պահուստային համակարգի գնահատականը նոր ճգնաժամի դեպքում բանկերի ֆինանսական «առողջությանը» խիստ և պահպանողական ստուգումների արդյունք է, ոչ թե կանխատեսումների և սպասվող արդյունքների ցուցանիշ։
Դաշնային պահուստային համակարգը ԱՄՆ առաջատար բանկերի համար սթրես-թեստեր է անցկացնում 5-րդ անգամ։