Coca-Cola ընկերությունը ներողություն է խնդրել Fanta ըմպելիքի գովազդի համար, որը Գերմանիայում թողարկվել է ընկերության հասցեին մեղադրանքներից հետո: Ընկերությանը մեղադրել են նացիստական ռեժիմի տարիները (երբ հայտնաբերվել է Fanta-ն) կանխամտածված չհիշատակելու մեջ: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
«Հին լավ ժամանակներ» անվանումն ստացած գովազդը թողարկվել է Fanta-ի արտադրության 75-րդ տարեդարձի պատվին: Հոլովակում ասվում է, որ 1940-ականներին Գերմանիայում հնարավոր չի եղել Coca-Cola արտադրել, քանի որ գոյություն ուներ էմբարգո՝ սահմանված հակահիտլերյան կոալիցիայի կողմից:
Coca-Cola-ի գերմանացի աշխատակիցներն ըմպելիքը ստեղծել են բաղադրամասերից, որն էլ դարձել է ժամանակակից Fanta-ի նախատիպը:
Հոլովակի նկատմամբ հավակնությունը կայանում է նրանում, որ տեսագրությունում հիշատակված չէ Coca-Cola հյութի բացակայության պատճառը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ սահմանված էմբարգոն: