Apple-ի նոր բջջային վճարային համակարգը ենթարկվել է չարագործների հարձակման, ովքեր ավելի վաղ որոշ առևտրային ցանցերից գողացված կրեդիտ քարտերի տվյալներով իրականացրել են մի շարք խարդախ գործարքներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Apple Pay-ը չի կոտրվել, իսկ տրամադրվող ծառայությունները հասանելի են դարձել գողացված տվյալների կիրառմամբ։ Անօրինական գնումների մոտ 80 տոկոսն իրականացվել է Apple-ի խանութից։ Գնվել են ամենաթանկ ապրանքները, որոնք այնուհետև վերավաճառվել են էլեկտրոնային շուկայում։
Չարագործների գործողությունները լուրջ հարված են դարձել Apple Pay համակարգի համար, չնայած խարդախ գործարքների համար մեղքը մեծամասամբ ընկնում է պատշաճ զգոնություն չդրսևորած բանկերի վրա։
Apple-ը չի գաղտնազերծում տվյալներ այն մասին, թե որքան մարդ է օգտվում իր բջջային վճարային համակարգից։