Լեհաստանի սեյմի մարշալ Ռադեկ Սիկորսկին հայտարարել է, որ ներկայիս «խառը ժամանակներում» պատգամավորներին անհրաժեշտ է անցնել մարտական պատրաստականություն: Այս մասին գրում է BBC-ն:
50 տարեկանից ցածր պատգամավորները մայիսին բանակային հրաձգարանում կկարողանան անցնել մարտական պատրաստականության դասընթացներ:
Սիկորսկու խոսքերով՝ դա երիտասարդ լեհերի համար ազդանշան կդառնա, որ ժամանակն է պատրաստվել երկրի պաշտպանությանը:
Լեհաստանը վերջերս ընդունել է անվտանգության նոր ռազմավարություն, որում ասվում է, որ երկիրը բախվում է ռազմական սպառնալիքի, իսկ Ռուսաստանը համարվել է ագրեսոր։