Tuesday, 16 04 2024
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ո՞ւմ պետք է տեսնեին Երրորդմասցի Լյովիկն ու նրա ընկերները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, կեսօրից փոքր-ինչ անց, դիմահար կրակոցներով սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Մեր տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին:

Կալանավայրերի վարչությունից հայտնեցին, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթն իրականացնող մարմնից: Դեպքը, որի առնչությամբ ներկայում նախաքննություն է կատարվում և Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել, տեղի է ունեցել բավականին վաղուց՝ 2011 թվականին:

Ո՞ւմ նկատմամբ է կատարվել սպանության փորձը, և արդյոք Իսպիրյանը կապ ունի՞ սպանվածների հետ, այս հարցերին նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հետևյալ պատասխանը տվեց. «Սպանվածը հանրահայտ դեմք չի, որ ասեմ, և դուք ճանաչեք:

Կարող եմ նշել միայն, որ այս գործը Լևոն Ղազարյանի սպանության հետ կապ չունի: Մնացած հարցերին չեմ կարող պատասխանել առանց իմ պաշտպանյալի համաձայնության»: Ինչ վերաբերում է Երրորդմասցի Լյովիկի և ընկերների պանության գործին, ապա քննությունն արդեն իսկ փոխանցվել է ԱԱԾ-ին: Երեք սպանվածները չեն հասցրել հանդիպել Իսպիրյանին. նրանց վրա հարձակվել են ՔԿՀ ավտոկայանատեղիում:

Ասում են՝ Երրորդմասցի Լյովիկը եղել է «Ջիպ» մեքենայով, իսկ նրան հետևել է «07» մակնիշի մեքենա, որն ինչ-որ պահի վազանց է կատարել և դեպքի վայր հասել ավելի շուտ:

«Նուբարաշենում» տարածված խոսակցությունների համաձայն՝ սպանողները եղել են դիմակավորված, գործել են պրոֆեսիոնալ, արձակվել են երկար, կարճ և ստուգողական կրակոցներ: Զենքերը գցել են մոտակայքում: Ապա այնտեղ մշտապես կանգնող տաքսիստներից մեկին խնդրել են տեղափոխել իրենց, սակայն վերջինս հրաժարվել է դա անել, իսկ մյուսին զենքի սպառնալիքով ստիպել են իրենց տեղափոխել:

Ի դեպ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կան տեսախցիկներ, որոնք, սակայն, հեռու են ավտոկայանատեղիի տարածքից, և պատկերները թերևս աղոտ կլինեն: Կրակոցների առաջին պահից «Նուբարաշենում» կարծել են, թե բերդից մարդ է փախել: Ի դեպ, սպանվածներից Դրոն 35 տարեկան էր, նոր էր ամուսնացել, փոքր երեխա ուներ: Ավագ եղբայրը հետախուզման մեջ է, իսկ հայրը ժամանակին հայտնի ԱԻՄ-ական է եղել: Ինքը՝ Լյովիկը, հայտնի Պզոյի ազգականն է, և նա պատրաստվում էր մոտ ժամանակներս գալ Հայաստան՝ Օշականցու հետ Լյովիկին հաշտեցնելու առաքելությամբ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում