Եվրոպական բանկը կգնի 3 տրիլիոն եվրոյի եվրոպարտատոմս։ Մարտի 9-ից սկսած Եվրոպական բանկը կսկսի եվրոպական պետպարտատոմսերի գնումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այդպիսով՝ ԵՄ կարգավորիչ մարմինը հույս ունի խթանել տնտեսության ու սպառողական գների աճը եվրոգոտում։
Գնումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԵԿԲ-ն չի տեսնի կայուն փոփոխություններ սղաճի հետագծում՝ առնվազն մինչև 2016-ի սեպտեմբեր։
ԵԿԲ-ն մտադիր է ամսական 60 մլրդ եվրո ծախսել սուվերեն պարտատոմսերի, ինչպես նաև մասնավոր ոլորտի որոշ ակտիվների գնման վրա։
Բացի այդ, ԵԿԲ-ն մեծացրել է եվրոգոտու ՀՆԱ աճի 2015-ի կանխատեսումը՝ 1%-ից հասցնելով 1.5%-ի։
Ընդհանուր առմամբ եվրոգոտու ՀՆԱ-ն 2014-ին աճել է 0.9%-ով, ԵՄ-ինը՝ 1.4%-ով։