Սիրիայում «Ալ-Քաիդայի» ստորաբաժանում համարվող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման առաջնորդներից մեկը զոհվել է հյուսիսային Իդլիբ նահանգում ավիահարվածի հետևանքով։
Աբու Հոմամ Շամին, ով պատասխանատու էր ռազմական գործողությունների անցկացման համար, դարձել է խմբավորման առավել բարձրաստիճան ղեկավարներից, ով սպանվել է 2012-ին թևի ստեղծման պահից։
Սոցցանցերով ջիհադիստները հայտնել են, որ Շամիի հետ զոհվել են ևս 3 դաշտային հրամանատարներ՝ Աբու Մուսաբ Ֆալաստինին, Աբու Օմար Կուրդին և Աբու Բարա Անսարին։
Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է, որ ավիահարվածը հասցվել է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սալկին քաղաքին, որտեղ անցկացվում էր խմբավորման առաջնորդների հանդիպումը։