Մոտ 28 հազար բնակիչ լքել է իրաքյան Թիքրիթ քաղաքը, որի նկատմամբ վերահսկողությունը փորձում են վերադարձնել զինվորականները։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։
Կազմակերպության տվյալներով՝ փախստականների մեծ թիվ ուղևորվել է Սամարա քաղաք։
Իրաքցի զինվորականների գործողությունը սկսվել է երկուշաբթի։ Գործողությանը մասնակցում է 30 հազար մարդ՝ իրաքյան բանակի զինվորներ, ոստիկանությունը և շիայական զինված միավորումները։ Իրաքյան բանակն ակտիվորեն կիրառում է հրետանի և ավիացիա։
Անցած տարվա հունիսին Թիքրիթը զավթվել էր ԴԱԻՇ-ի ջիհադիստների կողմից։