ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները դավաճանության մեղադրանքով Իրաքում մահապատժի են ենթարկել իրենց 11 հրամանատարների։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Մահապատժի պատճառ է դարձել 150 իսլամիստների, այդ թվում՝ այդ հրամանատարների փախուստը Տիգրիտից, երբ մարտի 2-ին կառավարական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել։
Իրաքյան ուժերը՝ 30 հազար զինվորականների աջակցությամբ, կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի արևելյան և հարավային հատվածները։
Տիգրիտի ազատագրումը թույլ կտա զինվորականներին շարունակել հարձակումը Մոսուլի վրա, որը հայտնվել է ԴԱԻՇ-ի տիրապետության տակ։