Այս աշնանը դերասանը կփորձի գրավել թատրոնի բեմը և կխաղա Սթիվեն Քինգի «Չնչինները» ներկայացման մեջ, հաղորդում է rosbalt.ru-ն:
Դեռ 1990-ին այս ստեղծագործության հիման վրա Ռոբ Ռեյները ֆիլմ էր նկարահանել, որն էլ «Օսկարի» էր արժանացել:
Ներկայացման մեջ 60-ամյա Ուիլիսը կխաղա գլխավոր դերը: Նրան կընկերակցի Էլիզաբեթ Մարվելը:
Պիեսի հեղինակն Ուիլյամ Գոլդմանն է: Դրա պրեմիերան նշանակված է 2015-ի աշնանը: