Երկար ժամանակ բժիշկները կարծում էին, որ սննդակարգում աղի ավելցուկը վտանգավոր է: Սակայն աղը օգտակար հատկություններ էլ ունի: Պարզվում է, որ այն պաշտպանում է մաշկային հիվանդություններից: Աղը կուտակվում է մաշկում, տեղային դիմադրողականությունը մեծանում է, որը հնարավորություն է տալիս պայքարել մաշկային բակտերիալ վարակներից, փոխանցում է Meddaily-ն:
Նախկինում աղն ակտիվորեն որպես հակաբիոտիկ միջոց է կիրառվել:
Սակայն, ամեն դեպքում, օրգանիզմում աղի մեծ քանակը, հատկապես տարեց մարդկանց մոտ, բարձրացնում է ճնշումը, սրտի հիվանդությունների, կաթվածի, ստամոքսի քաղցկեղի սպառնալիքները:
Գիտնականները դեռ փորձում են պարզել, թե ինչու է տարեց մարդկանց մաշկի մեջ աղի քանակն ավելի շատ: