Վարսակի փաթիլները իզուր չեն ամենաօգտակարներից համարվում, գրում է novosti-n.org-ը:
Վիտամինների և միկրոտարրերի նման հավաքածու ուրիշ այլ սննդամթերքի մեջ դժվար է հանդիպել: Դրանից բացի, ճիշտ պատրաստման դեպքում այն նաև շատ համեղ է ստացվում:
Վարսակի փաթիլները հիանալի նախաճաշ են, որոնք օրգանիզմը հագեցնում են էներգիայով, կարևոր նյութերով և միևնույն ժամանակ ծանրության զգացողություն չեն առաջացնում: Հատկապես այն օգտակար է գաստրիտով և ստամոքսի խոցով տառապողների համար:
Վարսակի մեջ պարունակվող բջջանքը նպաստում է մարսողությանը և նյութափոխանակությանը, որը վարսակի շիլան դարձնում է դիետիկ: Բջջանքն օգնում է նաև խուսափել խոլեստերինի բարձր մակարդակից, դուրս է բերում շլակները:
Վարսակի փաթլիները հարուստ են С, А, Е, РР վիտամիններով, ինչպես նաև В խմբի վիտամիններով: Դրանք հարուստ են կալիումով, կալցիումով, մագնեզիումով, նիկելով, ֆոսֆորով և օրգանիզմին անհրաժեշտ այլ հանքանյութերով: