Հինգշաբթի օրը Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել, որի թիրախում «Ալ-Քաիդա»-ի կազմի մեջ մտնող «Ֆրոնտ-ան-Նուսրա»-ի առաջնորդներն էին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախնական տվյալներով` միջադեպը ԱՄՆ-ի և դաշնակիցների ավիահարվածի արդյունքն է եղել` հյուսիսարևմտյան Իդլիբ գավառում գտնվող Սալկին քաղաքին ուղղված, որտեղ տեղի էր ունենում «Ֆրոնտ-ան-Նուսրա»-ի բարձրաստիճան անդամների հանդիպումը:
Ենթադրվում է, որ վիրավորվել է գեներալ Աբու Հումամ էլ-Շամին` գրոհայինների զորահրամանատարներից մեկը: