Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Երկու անասնապահ նույն կնոջ՝ Աղունի համար հարբած որոշել են սպանել իրար

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Պողոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Գործով ամբաստանյալները երկուսն են:

Երկրորդ ամբաստանյալը Սպարտակ Սարգսյանն է, ով վերաքննիչ բողոք չի բերել, նրա մասով դատավճիռն ուժի մեջ է մտել:

Սպարտակը նաև տուժող է, որովհետև, ըստ դատական ակտի, նրա նկատմամբ դեպքի օրը Գևորգ Պողոսյանը սպանության փորձ է կատարել:

48-ամյա Սպարտակն ու 45-ամյա Գևորգը այս հաջորդականությամբ, հերթով եղել են նույն կնոջ կողակիցը:

Սպարտակը Աղունի (անունը փոխված է) հետ ամուսնական կյանքով ապրել է 14 տարի, ապա մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի:

Աղունը Սպարտակին երկար չի սպասել:

Սպարտակի բացակայությամբ նա 2010 թվականին ամուսնալուծվել է և նույն գյուղի բնակիչ, նույնպես անասնապահ Գևորգի կողակիցն է դարձել:

Աղունը որպես ամուսին ընտրել է մտավոր նույն կարողությունների տեր մարդկանց. հետագայում՝ այս դեպքի կապակցությամբ, անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ ինչպես Սպարտակի, այնպես էլ Գևորգի մոտ հայտնաբերվել է համապատասխան թերզարգացման նույն աստիճանը:

2011 թվականին Սպարտակը Ռուսաստանից վերադարձել է հայրենի գյուղ ու իմացել է, որ Աղունն արդեն Գևորգի հետ է:

Սպարտակի ու Գևորգի «ջուրը նույն առվով» չի հոսել, նրանց միջև էլի են եղել վիճաբանություններ՝ խանդի ու թշնամանքի հողի վրա:

Ըստ գործով վկա Էդիկ Սիմոնյանի՝ ինքն ու Գևորգ Պողոսյանը գյուղում գործող անասնապահական համալիրում աշխատել են որպես անասնապահներ:

Դեպքի օրը՝ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 20-ի սահմաններում անասնապահական համալիր է գնացել Սպարտակ Սարգսյանն ու ասել է, թե իրեն խողովակ է պետք:

Քիչ անց Գևորգ Պողոսյանը Էդիկին ու Սպարտակին հրավիրել է իր տնակ՝ հաց ուտելու: Երեքով երկու շիշ օղի են խմել:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Էդիկի և Սպարտակի միջև վիճաբանություն է ծագել: Էդիկը նախատել է Սպարտակին՝ անասնապահական համալիր հաճախ այցելելու համար՝ նկատի ունենալով Աղունի պատճառով Գևորգի ու Սպարտակի տարաձայնությունները:

Էդիկն ու Սպարտակը տնակում քաշքշել են միմյանց, դուրս են եկել տնակի բակ, որտեղ Էդիկը հրել է Սպարտակին ու պահանջել է, որ նա հեռանա:

Սպարտակը մեկ անգամ հարվածել է Գևորգին, մտել է տնակ, դուրս է եկել կենցաղային օգտագործման դանակը ձեռքին ու դրանով մի հարված է հասցրել Էդիկի որովայնին:

Էդիկը բռնել է Սպարտակի ձեռքերից, Գևորգին ասել է, որ նա խլի դանակը:

Այդ ընթացքում Էդիկն ու Սպարտակը գետնին են ընկել: Սպարտակն ընկել է Էդիկի վրա:

Գևորգը վերցրել է ինքնաշեն կացինը՝ ցաքատը, մոտեցել է ու, ըստ դատական ակտի՝ խանդի հողի վրա, ցաքատով մի քանի հարված է հասցրել Սպարտակի գլխին ու մարմնին:

Սպարտակի վրա արյուն տեսնելով՝ վիրավոր Էդիկը զայրացել է ցաքատով հարվածներ հասցնող Գևորգի վրա, հայհոյել է՝ ասելով. «Հերիք ա խփես, սպանեցիր, ա՛յ ոչխար»:

Էդիկը մի կողմ է հրել Գևորգին, բայց տաքացած Գևորգը փորձել է շարունակել, ասել է. «Թող սպանեմ»:

Էդիկը գրկել է Գևորգին, մի կողմ է տարել:

Էդիկ Սիմոնյանը գործի քննության ժամանակ ասել է, որ եթե ինքը Գևորգին մի կողմ չտաներ, Սպարտակը ողջ չէր մնա:

Տուժող Էդիկ Սիմոնյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար մեղադրվող Սպարտակ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, թե ապրել է գյուղի կաթսայատանը: Նախկինում ինքն էլ է աշխատել անասնապահական համալիրում՝ որպես անասնապահ:

Դեպքից առաջ Գևորգ Պողոսյանի հետ մի քանի անգամ վիճաբանել է՝ նախկին կնոջ՝ Աղունի հարցով:

Դեպքի օրը Գևորգի տնակում Էդիկի հետ հաց են կերել, օղի են խմել:

Կենցաղային հարցերի շուրջ ինքը վիճել է Էդիկի հետ: Տնակում Էդիկը քաշքշել է իր շորերից, իսկ տնակի բակում բռունցքով խփել է իր կրծքին:

Ինքը բարկացել է, մտել է տնակ, վերցրել դանակը, դուրս է եկել ու մեկ անգամ դանակով խփել է Էդիկի որովայնին:

Այդ ժամանակ Գևորգը, իր նկատմամբ խանդի զգացում ունենալով, ցաքատով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին, դեմքին, կրծքավանդակին, պատճառել է ծանր վնասվածքներ:

Գևորգ Պողոսյանը մեղադրվել է ծանր հանցագործության՝ սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմինը և ընդհանուր իրավասության դատարանը եկել են եզրակացության, որ նա իր ախոյան Սպարտակին ցաքատով հարվածներ է հասցրել ու ծանր վնաս պատճառել նրա առողջությանը՝ հենց սպանելու ուղղակի դիտավորությամբ: Իսկ սպանությունը մինչև վերջ չի հասցրել Էդիկ Սիմոնյանի միջամտության շնորհիվ:

Գևորգն իրեն մեղավոր ճանաչել ու չի ճանաչել սպանության փորձի համար: Նա ընդունել է, որ Սպարտակի հետ թշնամական հարաբերությունների մեջ է եղել կնոջ պատճառով:

Ըստ Գևորգի՝ Սպարտակը իրենց վիճաբանությունների ժամանակ բազմիցս սպառնացել է, թե կմորթի, կսպանի իրեն ու Աղունին:

Գևորգն ասել է, թե ցաքատով Սպարտակին հասցվող հարվածները դադարեցրել է՝ Էդիկի նախազգուշացումը լսելով ու ձյան վրա արյան հետքեր տեսնելով: Նա հայտնել է, թե ինքը Էդիկին օգնել է, որ վիրավոր Սպարտակին տնակ տեղափոխեն:

Սպարտակ Սարգսյանի կյանքը փրկվել է՝ անհապաղ հիվանդանոց տեղափոխելու և բժշկական օգնություն ցուցաբերելու շնորհիվ:

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Գևորգն ասել է, թե մի քանի անգամ կասկածել է, թե հնարավոր է՝ Սպարտակը ցանկություն ունի հանդիպելու նախկին կնոջ՝ իր ներկա կին Աղունի հետ: Դրանից այնքան է վրդովված եղել, որ ցանկացել է խփել Սպարտակին՝ մինչև տեսնի, որ նա կենդանի չէ:

Դատական քննության ժամանակ Գևորգը պնդել է, թե Սպարտակին սպանել չի ցանկացել, բայց ցաքատով հարվածներ է հասցրել:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Սպարտակ Սարգսյանի ստացած վնասվածքներն են եղել՝ կրծքավանդակի աջ կեսի՝ թափանցող, ձախ կեսի՝ չթափանցող, գլխի կողմնային ու քունքային շրջանների, կզակային շրջանի, աջ այտային շրջանի վնասվածքները, աջից այտոսկրի բաց կոտրվածքը, աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքը, հինգերորդ կողոսկրի կոտրվածքը, աջակողմյան պնևմոթորաքսը և այլն:

Էդիկ Սիմոնյանի ստացած վնասվածքն է՝ ձախ զստափոսային շրջանի թափանցող ծակած-կտրած վերքը՝ սիգմայաձև աղու միջընդերքի վնասումով, ներորովայնային արյունահոսությունը:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ՝ Գևորգ Պողոսյանի ու Սպարտակ Սարգսյանի մոտ ի հայտ բերված մտավոր խնդիրը այն աստիճանի չէր, որ խանգարեր նրանց՝ հաշիվ տալու իրենց կատարած գործողությունների համար, գիտակցելու դրանց վտանգավորությունը և ղեկավարելու դրանք:

Երկուսն էլ ճանաչվել են մեղսունակ:

Քանի որ հանցավոր արարքները կատարել են ալկոհոլի ազդեցության տակ՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում գտնվելու հարցը մասնագետները չեն դիտարկել: Բացի այդ՝ ամբաստանյալների գործողություններում ի հայտ չի բերվել ֆիզիոլոգիական աֆեկտին բնորոշ եռափուլային ընթացքը:

Հանցավոր արարքների կատարման պահին, ըստ մասնագիտական եզրակացության, ամբաստանյալները գտնվել են հուզական լարվածության, ֆրուստրացիայի, խանդի և շփոթվածության վիճակում, ինչը էապես ազդել է նրանց գիտակցության ու վարքի վրա: Եթե նկատի առնենք նաև նրանց մտավոր խնդիրները, ապա հանցանքի պահին հստակ գիտակցության սահմանները երևի բավական նեղ են եղել…

Հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը դատարանը հաշվի է առել որպես ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք:

Ընդհանուր իրավասության դատարանը Սպարտակ Սարգսյանին մեղավոր է ճանաչել Էդիկ Սիմոնյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունվարի 9-ից:

Գևորգ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել Սպարտակ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 24-ից:

Վերաքննիչ բողոք էր բերել միայն Գևորգ Պողոսյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով սպանության փորձի մեղադրանքով կարճել գործի վարույթը, իսկ Գևորգ Պողոսյանի արարքը վերաորակել, նրան մեղավոր ճանաչել դիտավորությամբ Սպարտակի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել 2 տարի ազատազրկման ապա պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել մեկ տարի փորձաշրջան:

Վերաքննիչ քրեական դատարանի հերթական նիստի ժամանակ Գևորգ Պողոսյանի շահերի պաշտպանը միջնորդություններ կատարեց: Նախ՝ կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդեց՝ ասելով, թե չի վստահում գործում առկա եզրակացությանը:

Սակայն պաշտպանի միջնորդության մեջ առաջ քաշված հարցադրումներին փորձագետներն արդեն իսկ պատասխանել էին, վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Պաշտպանը միջնորդեց վերաքննիչ դատարան հրավիրել դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունները կատարած փորձագետներին ու պարզաբանումներ լսել նրանց տված եզրակացությունների վերաբերյալ: Սակայն փորձագետների եզրակացությունները հստակ էին, հասկանալի՝ ըստ դատարանի, դրանք վերստին պարզաբանելու կարիք չկար: Պաշտպանի երկրորդ միջնորդությունը ևս մերժվեց:

Նախագահող դատավորի հարցին Գևորգ Պողոսյանը պատասխանեց, թե ութամյա կրթություն ունի, ութերորդ դասարանում սովորել, բայց այն չի ավարտել: Սովորել է Երևանում, Նորքի գիշերօթիկ դպրոցում:

Գևորգը համեստ ժպիտով ասաց, թե դպրոցական առարկաներից խառը գնահատականներ է ստացել՝ երեք, երկու, միայն ֆիզկուլտից է գերազանց ստացել: Ծառայել է խորհրդային բանակում՝ Ուֆայում:

Գևորգն ասաց, թե չգիտի՝ ով է հիմա Ռուսաստանի նախագահը: Միգուցե լավն էլ այն է, որ չգիտի…

Ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեղադրողի, Գևորգին մի քանի անգամ հարց է տրվել՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը: Գևորգը խառը պատասխաններ է տվել՝ «ընդունում է-չի ընդունում»-ի միջև:

Ինչ վերաբերում է Սպարտակի նախկին ու Գևորգի ներկա կին Աղունին, ապա վերջինս առաջին ատյանի դատարանում ամբաստանյալների վերաբերյալ ասել է, թե Գևորգն իր «մարդն ա», իր «մարդն ա» նաև Սպարտակը: Գևորգն էլ ասել է, որ շատ է սիրում Աղունին ու իր կյանքն առանց նրա չի պատկերացնում: Բայց երկարատև ազատազրկման ժամանակահատվածում ստիպված է լինելու մնալ առանց Աղունի, իսկ վերջինս մեկ էլ տեսար՝ ավելի կարճ ժամկետով ազատազրկված Սպարտակի մոտ վերադարձավ կամ գտավ երրորդ «մարդուն»…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գևորգ Պողոսյանի շահերի պաշտպանի բողոքը և անփոփոխ թողեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, համաձայն որի՝ Գևորգ Պողոսյանը դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Գևորգը հանգիստ դեմքով լսեց որոշման հրապարակումը, հանգիստ դեմքով հեռացավ դատարանի դահլիճից, բայց հասկացա՞վ լսածը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում