Ford Motor Company-ն ներկայացրել է նոր MWC 2015 «խելացի» էլեկտրահեծանիվների` MoDe:Me և MoDe:Pro-ի նախատիպերը, հաղորդում է Cnet-ը:
Նորույթներն ունեն ուլտրաձայնային հաղորդիչներ: Ղեկի վիբրացիայի շնորհիվ խելացի հեծանիվը նախազգուշացնում է մոտեցող ավտոմեքենայի մասին:
Առկա է նաև GPS նավիգացիայի հնարավորություն Apple-ի MoDe: Link հավելվածի միջոցով: 2 մոդելներն էլ ունեն 200 Վատտ հզորությամբ էլեկտրական շարժիչ և ներդրված մարտկոց` 9 ամպեր ժամ տարողությամբ:
MoDe:Pro-ն նախատեսված է կոմերցիոն կիրառության համար: