Անդրադառնալով ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու հայտարարությանը` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Կապրենք, կտեսնենք, երկար ճանապարհ է պետք, մեկ օրում ո՛չ իշխանություն են դառնում, ո՛չ ընդդիմություն: Մի բան ողջունելի է՝ ի վերջո, այդ անհասկանալի «այլընտրանք» եզրույթը վերացավ քաղաքական դաշտից, որովհետև «այլընտրանք» ասվածը, քաղաքական առումով, քաղաքագիտական բառապաշար չէ, կա իշխանություն և ընդդիմություն, երրորդը չկա, և եթե դու ընդդիմություն ես, պետք է գործես այդ դաշտում, այդ տրամաբանության մեջ: Մենք բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք առողջ կառուցողական հարաբերությունների»:
Նա նաև նշեց, որ հիմնական պայքարը կգնա ընդդիմության տիրույթում, որովհետև նոր իրավիճակ է, և պայքար է գնալու ինստիտուցիոնալ ընդդիմություն համար:
«Այստեղ պայքար կմղի ԲՀԿ-2-ը, որովհետև ինձ համար մի կուսակցություն էր` Գագիկ Ծառուկյանով, մի կուսակցություն է` առանց Գագիկ Ծառուկյանի: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ից որոշ գործիչներ դուրս են եկել, բնականաբար, նրանք երկու տարբեր դերակատարում ունեցող կուսակցություններ են, բնականաբար, պայքար կգնա ԲՀԿ-2-ի, «Օրինաց երկրի», «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների», ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի /չնայած ՀԱԿ-ից մնացել են միայն բեկորները/, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի, ՀՅԴ-ի միջև»,- հավելեց Շարմազանովը:
Ըստ նրա` պարզից էլ պարզ է, որ Հայաստանում կա լուրջ ընդդիմադիր էլեկտորատ` իշխանությունից դժգոհ մարդիկ, Հայաստանում կան բազում խնդիրներ, բայց այլևս այդ դժգոհ քաղաքացիներին չեն բավարարում միայն իշխանափոխություն եզրույթով հանրահավաքները:
Ավելին՝ տեսանյութում: