Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Սա մեր ուզած օրենքը չէր. Առևտրականները դժգոհ են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից

«Օրենքի լրամշակված տարբերակում փոփոխությունները կատարվեցին ոչ այնպես, ինչպես մենք ուզում էինք: Սա մի փոքր ավելի լավն է, քան առաջին տարբերակը, բայց խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Սա մեր պատկերացրած օրենքը չէր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փոքր և միջին ձեռնարկությունների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը, որը մշտապես համակարգել է ձեռնարկատերերի բողոքի ակցիաներն ու պայքարել օրենքի փոփոխության համար:

«Մարդիկ արդեն զզվել են չհասկացվելուց: Զզվել են, որ չինովնիկներն իրենց կաբինետներում նստած օրենքներ են մշակում՝ առանց տեղյակ լինելու ձեռնարկատիրոջ դժվարություններից: Այս ամենից արդեն սկսել ենք զզվել»,-հավելեց Ասլանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս տարբերակով ՓՄՁ ներկայացուցիչները, փաստաթղթավորման բացակայության դեպքում, նախկին 3,5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու վճարել 5% շահութահարկ։ Իսկ այն ՓՄՁ-ները, որոնք կհամաձայնեն կատարել պարտադիր փաստաթղթավորում, վճարեն 1 % շահութահարկ: «Այսպիսով հարկային բեռը հաշվարկվելու է 5 տոկոսով, եթե փաստաթուղթ ունենաս, ապա նոր կդառնա 1 տոկոս: Իսկ մեր առաջարկը հետևյալն էր, որ եթե կա փաստաթուղթ, ապա թող վճարեն 1.5 տոկոս, եթե չկա փաստաթուղթ, ապա թող վճարեն 3.5 տոկոս: Բայց, չգիտես ինչու, վերջին րոպեին ամեն ինչ փոխվեց, և՝ առանց մեզ հետ քննարկելու»,- ասաց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ բացի սրանից՝ երեկ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով անհրաժեշտ է, որ բոլոր ձեռներեցները պարտադիր հաշվապահ ունենան, որը նոր դժվարություններ ու հավելյալ ծախսեր է ենթադրում մարդկանց համար: «Մենք երբևէ չենք տեսել, որ խոշոր բիզնեսի համար այսքան օրենքներ, փոփոխությունենր լինեն, քան փոքր ու միջին բիզնեսի համար: Իսկ պատճառն այն է, որ խոշոր բիզնեսը հենց իրենց է պատկանում, և իրենք մեկ անգամ և իրենց ձեռնտու օրենքն են ընդունում, ու վերջ, իսկ ամբողջ բեռը մնում է ՓՄՁ-ների վրա»,- եզրակացրեց Ասլանյանը:

Նշենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում, երբ քննրակվում էր օրենքի այս նախագիծը ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» դեմ, ՕԵԿ-ը՝ ձեռնպահ, իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կողմ քվեարկեցին: Ընդ որում՝ քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք երեկ հանդիպումներ են ունեցել ՓՄՁ որոշ ներկայացուցիչների հետ, և նրանք են խնդրել պատգամավորներին, որ կողմ քվեարկեն նախագծին, որովհետև փոփոխված տարբերակն իրենց սրտով է: «Բարգավաճ Հայաստանը» ես չգիտեմ՝ ում հետ ինչ է քննարկել: Մենք տեղյակ չենք այդ քննարկումներից: ԲՀԿ-ն հավանաբար հարցը քննարկել է այն ձեռնարկատերերի հետ, որոնց ծեծեցին հրապարակում: Մի երկու հոգի կային «Բարգավաճից»: Բայց ես չգիտեմ՝ դրանք ինչ կարգի ձեռնարկատեր են, ինչքանով է ձեռք տալիս, բայց ամեն դեպքում վերջին պահին էլ, նույն ԲՀԿ-ի կարծիքով, պետք է լիներ 1.5 և 3.5 տոկոս, ոչ թե 5 տոկոս: Ակցիաներին մասնակից ԲՀԿ-ականները ևս դա էին պահանջում: Բայց ես չհասկացա, թե ինչու իրենք այդպես, շատ արագ փոխեցին իրենց մոտեցումը»,- զարմացած ասաց Ասլանյանը:

Բացի նրանից, որ օրենքի այս տարբերակն այն չէ, ինչ իրենք պատկերացնում էին և ինչի համար պայքարում էին, ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ դեռ խնդիրներ կան՝ կապված ոսկու շուկայի հետ, որը չառանձնացվեց, ինչպես նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Ըստ այդ պայմանավորվածության՝ ոսկու շուկայի, ոսկու բիզնեսով զբաղվողների համար նոր օրենք պետք է ընդունվեր, սակայն այդպես չեղավ, և հիմա հասկանալի չէ, թե այդ մարդիկ ինչպես են աշխատելու:

«Ինչքան էլ մեր հարգարժան Կարեն Ճշմարիտյանը, որի ազգանունը ճշմարիտ բառից է ծագում, ամբիոնից հայտարարի, որ այս օրենքը հարկային բեռի բարձրացում չէր, բայց սա մաքուր հարկային բեռի բարձրացում է. այս օրենքը այլ կերպ որակել հնարավոր չէ: Եթե քաղաքացին առ այսօր աշխատել է 3.5 տոկոս հարկով, իսկ հիմա այդ հարկը դարձվում է 5 տոկոս, դա հարկային բեռի բարձրացում չէ, ի՞նչ է: Եվ այն տպավորությունը, թե նրանք այս քայլով ստվեր են վերացնում, հիմարություն է: Իրենք դրանով պարտակում են ստվերը, որը մաքսային կետերում է և հենց իրենց ձեռքում է»,-ասաց Ասլանյանը:
Նա նաև նշեց, որ իրենք այլևս չեն փորձելու միջամտել ԱԺ երկրորդ և երրոդր ընթերցմամբ օրենքի ընդունման ժամանակ: «Անիմաստ է դիմելը, քանի որ այլևս ոչ մի հույս չկա, որ բան կփոխվի: և հետո էլ որ քաղաքական ուժին դիմենք, եթե երեկվա քվերակությունը ցույց տվեց, թե ով ինչպես է մտածում: Այդ ձեռնպահ քվեարկածներին էլ կողմ համարեք ու կտեսնեք, թե ով ով է: Այլ բան հնարավոր չէ ասել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում