«Նուրաբաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ քրեական հեղինակությունների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Նշենք, որ կրակոցների հետևանքով մահացել է 3 անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի:
Նրանից մեկը մահացել է դեպքի վայրում, իսկ 2-ը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով։