«Շահութահարկի մասին» նոր օրենքով սահմանված դրույթը, որով պետք է շահութահարկի արտոնություն տրվի 40 մլրդ դրամի արտահանում ունեցող ընկերություններին, կդիվերսիֆիկացնի Հայաստանի արտահանման ոլորտը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ նշելով, որ Հայաստանը արտահանման այլ շուկաներ ունենալու համար պետք է կապեր հաստատի եվրոպական ու արաբական երկրների հետ: