Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Ծառուկյանը բացեց տեսադաշտը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության համագումարում հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Սա արդեն անսպասելի հայտարարություն չէ՝ հաշվի առնելով մինչ այդ արդեն իսկ մեծ ծավալի ինֆորմացիոն հոսքերը, որոնք առկա էին բաց տեքստով:

Անսպասելի չէ նաև, որ ԲՀԿ նոր նախագահ է դառնում Նաիրա Զոհրաբյանը: Գագիկ Ծառուկյանի հրաժեշտի ելույթը երևի թե բովանդակային քննարկման կարիք էլ չունի: Պարզապես նկատելի է, որ Ծառուկյանն իր քաղաքական ծավալով փակել էր Հայաստանի ներքաղաքական պատկերն ու էությունը, և բավական էր Ծառուկյանին հեռացնել իր քաղաքական ծավալով, և դաշտի ողջ պերճանքն ու թշվառությունը բացվեց հանրության առաջ առանց ավելորդ կամ շեղող շտրիխների:

Այսպիսով՝ ըստ էության կարող ենք ասել, որ Հայաստանում հին անունով ստեղծվում է նոր կուսակցություն: Այսինքն՝ ԲՀԿ-ն կա՝ անունը, սակայն իրականում սա արդեն լրիվ այլ կուսակցություն է: Ըստ որում, սա ամենևին չի նշանակում, որ ԲՀԿ-ն կսկսի ծավալել այլ գործունեություն, աչքի կընկնի այլ դրսևորումներով: Մեծ հաշվով այստեղ էլ տարբերություններ չեն լինի: Տարբերության խնդիր ակնհայտորեն դրված չէ, դրված է լիարժեք կառավարելիության խնդիր, Սերժ Սարգսյանի համար լիարժեք կանխատեսելիության և ենթարկելիության խնդիր: Եվ այս խնդիրը լուծվել է ամբողջությամբ:

Զուտ ֆունկցիոնալ տեսանկյունից ԲՀԿ-ն, բնականաբար, կշարունակի լինել ՀՀԿ-ի, այսպես ասած, բացարձակ մեծամասնության դռնապանը, ինչպիսին եղել է իր ստեղծման օրվանից: Պարզապես եթե մինչ այդ ԲՀԿ-ն սպասում էր իր հերթին, ապա այժմ արդեն նման սպասում չի լինի, և ԲՀԿ-ն արդեն կդառնա «վկայականով» ընդդիմություն:

Սրանով, սակայն, ըստ էության էլ ավելի կընդգծվի այն վակուումը, որ առաջանում է Հայաստանում ընդդիմադիր դաշտում: Սակայն վակուումն էլ, իհարկե, լինելու է այսպես ասած՝ բովանդակային, որովհետև ֆիզիկական իմաստով եղած քաղաքական ուժերը դեռ երկար ժամանակ կմնան ասպարեզում՝ փորձելով լուծել գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց ակնկալիքների հետ կապված հարցեր:

Սա կախված կլինի նրանից, թե հասարակության դաշտում ինչ գործընթացներ կգնան նոր ընդդիմության ձևավորման, նոր ուժերի կայացման առումով: Այստեղ զրոյական վիճակ չէ, կան կառույցներ, որոնք արդեն ակտիվ աշխատում են, կան ուժեր, որոնք պասիվ էին, բայց ներկայումս ստիպված կլինեն ակտիվացնել իրենց գործունեությունը:

Այս ամենը ժամանակի հարց է, և այստեղ իշխանություններն ըստ երևույթին նույնիսկ դեմ չեն լինի նոր գործընթացների, իհարկե՝ ամեն ինչ անելով, որպեսզի դրանք անկառավարելի չդառնան:

Պրոցեսներն ըստ էության բաժանվում են, և եթե ոչ իշխանական բևեռի միջոցով ըստ էության կապակցվել էին իշխանական և հասարակական դաշտերը, ապա այդ բևեռի կազմալուծումն ըստ էության տարբերակել է դաշտերը, և այսօր ընթանալու են երկու զուգահեռ պրոցեսներ՝ հասարակության և իշխանության դաշտում:

Իշխանության դաշտում ըստ էության ստեղծվում է ոչ պակաս հետաքրքիր վիճակ՝ Հովիկ Աբրահամյանը, որն ակնհայտորեն դառնում է ԲՀԿ-ի, այսպես ասած, կուրատորը՝ լինելով ՀՀԿ-ական, ըստ էության ունենում է սեփական կուսակցությունը: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի համար ԲՀԿ-ն ըստ էության մխիթարական մրցանակ է նախագահական պաշտոնի հավակնությունների դիմաց, քանի որ ակնհայտ է՝ լուծելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հարցերը՝ Սերժ Սարգսյանը նաև արգելափակեց Հովիկ Աբրահամյանի հավակնությունները:

Հանրապետության նախագահի փոխարեն՝ նա, ըստ էության, կդառնա ԲՀԿ-ի ոչ պաշտոնական նախագահը, իսկ ժամանակի ընթացքում միգուցեև պաշտոնապես դառնա այդ կուսակցության նախագահ:

Աբրահամյանը ՀՀԿ-ում վաղուց արդեն յուրային չէ: Նա ըստ էության տապալվել է երկու կարևոր հարցերում՝ չի կարողացել ապահովել ԲՀԿ-ի լոյալությունը, և Սերժ Սարգսյանը ստիպված է եղել անձամբ միջամտել, և չի կարողանում ապահովել տնտեսական այնպիսի արդյունքներ, որ սոցիալ-տնտեսական լարումը նվազի: Իսկ ՀՀԿ-ն առանցքային պաշտոններում յուրայիններին չափում է, այսպես ասած, նման բաղադրիչներին համապատասխանությամբ:

Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը կամաց-կամաց մոտենում է ելքի դռանը: Պարզապես, ի տարբերություն իր նախորդի, նա «դեսպան» կդառնա ոչ թե որևէ երկրում, այլ ԲՀԿ-ում:

Բաց է մնում նախագահի պաշտոնի մյուս առանցքային հավակնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի հարցը, որի համար էլ միջոցը լինելու էր Գագիկ Ծառուկյանը: Այստեղ անորոշությունն ամենամեծն է՝ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չհասցրեց հստակ արտահայտվել իր քաղաքական վերադարձի մասով և առնվազն կշարունակի սպասել հանգամանքներին, որոնք, իհարկե, փետրվարից ի վեր նրա համար շատ վատ են դասավորվել: Ռոբերտ Քոչարյանի վերադասավորումների ինդիկատորը հավանաբար կլինի Վարդան Օսկանյանը, որը ԲՀԿ-ն լքելու դիմում է գրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում