Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթն «առանց իրավական հիմքերի կամայականորեն անցկացված մրցույթ էր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանը:

– Պարոն Եգորյան, Դուք բարձրաձայնեցիք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության երկրորդ մրցույթի ժամանակ նույնպես թերություններ են եղել: Այս անգամ ի՞նչ թերություններ կամ խախտումներ եք արձանագրել, որոնք կարող են ԵԽԽՎ մասնագիտական խմբի կողմից բացասական համարվել:

– Առաջին մրցույթի ընթացքում բարձրացված մտահոգությունները և խնդիրները շարունակում են ակտուալ մնալ, քանի որ հանձնաժողովի կողմից այդ ուղղությամբ ոչ մի առաջընթաց քայլ չի կատարվել: Խոսքը վերաբերում է մրցույթի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: Հանձնաժողովի գործողություններով ու որոշումներով սահմանափակվել են ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, ինչպես նաև՝ Սերժ Սարգսյանի օգոստոսի 2-ի հրամանագրի հավելվածի այն դրույթը, որով սահմանվում է հանձնաժողովի գործունեության ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքը: Եթե նախորդ մրցույթին մեզ հնարավորություն տրվեց ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ապա այս մրցույթի ընթացքում ի հայտ եկած նոր հավակնորդների փաստաթղթերն ու հայտերն ընդհանրապես անմատչելի դարձան մեզ համար: Նրանց մասնագիտական որակների վերաբերյալ փաստաթղթերի, փորձառության մասին հանրությունը որևէ տեղեկություն չունի: Այս հավակնորդներն անհասանելի են հանրությանը, հանրությունը հրապարակված փաստաթղթերի արդյունքում պետք է դատի:

Այս մրցույթի ընթացքում հանձնաժողովը անցավ ավելի մեծ սահմանափակման. ի տարբերություն նախորդ մրցույթի` նաև չհրապարակեցին լեզվի իմացության ստուգման ընթացքում հավակնորդների կողմից կատարված թարգմանությունների տեքստերը: Այս մրցույթի ընթացքում հանրությանը նաև չտեղեկացրեցին, թե ովքեր էին լեզվի մասնագետները, նրանց ներգրավման վերաբերյալ տվյալներ չհաղորդվեցին: Չասվեց, թե ինչու են փոխվել նախկին մասնագետները, և ինչ սկզբունքներով են հենց նրանք ընտրվել: Անգամ նրանց անուն-ազգանունները չհրապարակվեցին: Ահա այսպիսի գաղտնիության պայմաններում անցկացվեց այս մրցույթը:

– Իսկ այդ թերությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ ԵԽԽՎ-ի մասնագիտական խումբը նորից բացասական եզրակացություն տա:

– Նախ պետք է հաշվի առնել գնահատման արդյունքները, դրանց տարբերությունը նախորդ մրցույթի գնահատման արդյունքից՝ մաթեմատիկայի տեսանկյունից այդ անհավանական գնահատումները: Նույն հարցադրումների, նույն պատասխանների և նույն անձանց մրցույթի արդյունքում ստացվում է երկու տարբեր գնահատման արդյունք: Օրինակ՝ նույն հավակնորդներն առաջին մրցույթի արդյունքում հավաքում են ինչ-որ միավորներ, իսկ երկրորդ մրցույթի արդյունքում այդ գնահատականները 15 միավորով ավելանում կամ պակասում են տարբեր հավակնորդների մոտ: Օրինակ՝ Նելիկ Հարությունյանը նախորդ մրցույթին հավաքել էր 58 միավոր, այս մրցույթին՝ 46 միավոր:

– Միգուցե այս անգամ նա ավելի վատ է պատասխանել:

– Այս մրցույթը ուսանողների ստուգարք չէ: Այս մրցույթով ստուգվում է Եվրոպական դատարանում դատավորի որակական չափանիշներին համապատասխանությունը, ստուգվում են այս հավակնորդների անձնական հատկանիշները, նրանց իրավունքի փիլիսոփայության մակարդակը, համակարգային մտածողության մակարդակը, մասնագիտական որակները, լեզվի իմացությունը: Այս չափանիշները երկու ամսվա ընթացքում նման կտրուկ փոփոխություններ չեն կարող արձանագրել: Անձը չի կարող երկու ամիս առաջ անձնական հատկանիշներից հավաքել իքս միավոր, իսկ հետո անձնական որակների գնահատման հարցում անկում կամ վերելք ապրել ու ավելի շատ միավոր հավաքել: Սրանք փոփոխությունների ենթակա չափանիշներ չեն՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է երկու-երեք ամիսներին: Այս հարցը ևս սրում է թափանցիկության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունն ու լրացուցիչ կասկածներ է առաջացնում մրցույթի օբյեկտիվության, հանձնաժողովի անաչառության վերաբերյալ:

– Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդել Ձեր նշած սահմանափակումները:

– Այդ սահմանափակումները, ինչպես հայտարարվեց հանձնաժողովի անդամներից մեկի կողմից, հետապնդել են մեկ նպատակ՝ ապահովելու թեկնածուների մասին իրենց գնահատականները չհրապարակելու իրավունքը: Եվ եթե այս թափանցիկության սահմանափակման նպատակը դա է եղել, ապա այդ իրավաչափ նպատակն արդեն վերացված է այն փաստի ուժով, որ այդ գնահատականներն արդեն իսկ հրապարակված են Արդարադատության նախարարության կայքում: Այս առումով կարելի է նախորդ մրցույթի հետ մի հետաքրքիր համեմատություն անցկացնել: Նախորդ անգամ գաղտնի էին պահում դիմորդների անունները՝ պատճառաբանելով, թե իրենք կաշկանդված են դիմումատուների` իրենց անունները գաղտնի պահելու և չհրապարակելու խնդրանքով: Բայց հետո երբ այդ փաստաթղթերը ներկայացվեցին մեզ, պարզվեց, որ նման ոչ մի դիմում առկա չէ: Նույնն էլ այս անգամ: Այսինքն` հանձնաժողովն իր առջև ինչ-որ վերամբարձ նպատակներ է դնում, որպեսզի արդարացնի այս կամ այն հիմնարար իրավունքի սահմանափակումը՝ շատ լավ գիտակցելով, որ չունի դրա իրավասությունը:

– Համեմատելով այս և նախորդ մրցույթները՝ կարելի՞ է ասել, որ ԵԽԽՎ խորհրդատվական խումբը այս անգամ նույնպես բացասական եզրակացություն կտա կամ այս անգամ կտա դրական եզրակացություն:

– Կարծում եմ` ես պատասխանեցի այդ հարցին, որ այս մրցույթը բացի ավելի սահմանափակ հրապարակային և թափանցիկ լինելուց, նախորդ մրցույթից որևէ այլ բանով չէր տարբերվում: Կարելի է ավելացնել նաև գնահատականների տարբերության հարցը, որի պատճառաբանությունները ևս շատ անհավանական են թվալու: Հետևաբար` պահպանված են այս մրցույթի արդյունքում ընտրված ցուցակի համար ևս բացասական խորհրդատվություն տալու բոլոր հիմքերը: Ավելացնեմ նաև, որ վերջերս հրապարակում եղավ, թե այս երկու մրցույթի հարցազրույցների փուլերին դիտորդական առաքելություն է իրականացրել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Հայկուհի Հարությունյանը, բայց իրականում այդպիսի բան չի եղել: Հ. Հարությունյանին երբևէ որևէ մեկը, մեր կազմակերպության դիտորդները, ովքեր սկզբից մինչև վերջ ներկա են եղել երկու մրցույթների հարցազրույցների փուլերին, այնտեղ չեն տեսել: Դուք էլ հետևում էիք այդ երկու մրցույթների հարցազրույցներին: Կարո՞ղ եք հավաստել, որ նման կազմակերպության կամ դիտորդի այնտեղ տեսել եք: Վստահ եմ, որ հարցազրույցին հետևող մյուս լրատվամիջոցներն էլ չեն տեսել: Բացի այդ, մրցույթի ինչ-որ փուլում Հ. Հարությունյանին մատչելի են դարձրել թեկնածուների փաստաթղթերը, հայտերը կամ մրցույթին վերաբերող որևէ փաստաթուղթ կամ հանգամանք: Հարց է առաջանում, թե ինչու է այդ ՀԿ-ն օժտված եղել նման արտոնություններով այն դեպքում, երբ դիտորդական մեր երկու կազմակերպություններին և լրատվամիջոցներին այդ հնարավորությունը չի տրվել: Այդ հնարավորությունը չի տրվել «Իրավունքի Եվրոպա միավորումին», «Հայաստանի Հելսինկյան կոմիտեին»: Նաև նշվում է, որ Հ. Հարությունյանը 2014թ. մրցույթի մասին զեկույց է պատրաստել և այն ուղարկել է Ստրասբուրգ: Հարց է առաջանում, թե այդ զեկույցին ինչու են անհաղորդ մնացել մեր հանրապետության քաղաքացիները, ինչ իմաստ ուներ այդ զեկույցը հանրությունից գաղտնի պահել: Ավելացնեմ նաև, որ այդ ՀԿ-ի նախագահը եղել է Սիրանուշ Սահակյանը, ով այժմ զբաղեցնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իսկ 2013թ. եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտը:

– Դուք նախորդ մրցույթից հետո մեզ հետ զրույցում ասացիք, թե լավ կլինի, եթե Ս. Սարգսյանը չհաստատի այդ ցանկը: Արդյոք նման կարծիք կարելի՞ է հայտնել նաև այս մրցույթի դեպքում:

– Մեր կարծիքը և մեր մտահոգությունը միտված է հետևյալին՝ անպայման չէ, որ ստացվի բացասական խորհրդատվություն կամ ինչ-որ մի մարմնի կողմից մերժվի ՀՀ-ում անցկացված մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուների ցուցակը, որպեսզի ՀՀ-ն այդ սխալներն ուղղելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկի: Բավական է արդեն այդ հարցերում նորից ու նորից ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվելը: Չէ՞ որ մենք ունենք բավարար ռեսուրս, որպեսզի անցկացնենք թափանցիկության, հրապարակայնության և օբյեկտիվության չափանիշներին համապատասխանող մրցույթ, որի արդյունքում հնարավոր կլինի ներկայացնել որակական և մասնագիտական բոլոր չափանիշներին համապատասխանող թեկնածուներ:

– Իսկ ինչ-որ միտո՞ւմ կա այն հանգամանքի մեջ, որ թե առաջին, թե երկրորդ մրցույթի արդյունքները քիչ են տարբերվում: Երկու թեկնածուները՝ Արմեն Հարությունյանն ու Արա Ղազարյանն այս անգամ էլ հաղթողների ցուցակում են:

– Սա ընդամենը հաստատում է այն միտքը, որ մրցույթի արդյունքները նախապես որոշված են եղել: Եվս մի կարևոր հարց, որը վերաբերում է մրցույթի իրավական հիմքերին, ինչպիսիք այս անգամ բացակայում էին: Մասնավորապես Ս. Սարգսյանի 2014թ. օգոստոսի 2-ի հրամանագրով սպառիչ սահմանված են բոլոր այն իրավական հիմքերը, որոնց առկայության պարագայում հնարավոր կլինի անցկացնել նոր մրցույթ: Այս նոր մրցույթը զուրկ էր իրավական հիմքերից, որովհետև չէր հմապատասխանում հրամանագրում թվարկված որևէ հիմքի: Իսկ հիմքերը հետևյալն են՝ եթե հավակնորդների թիվը չի գերազանցում երեքը, եթե հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը, չի ապահովել սեռերի ներկայացվածության սկզբունքը` բացառությամբ սույն կարգի 28-րդ կետում նշված դեպքի, եթե ՀՀ նախագահը մերժել է ցուցակի հաստատումը, ԵԽԽՎ չի ընտրել թեկնածուներից ոչ մեկին և այլն: Այս անգամ թվարկված հիմքերից ոչ մեկը առկա չի եղել: Ընդամենը խորհրդատվական խումբը տրամադրել է բացասական եզրակացություն: Հետևաբար այս մրցույթն ըստ էության անվավեր է: Առանց իրավական հիմքերի կամայականորեն անցկացված մրցույթ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում