Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան: Վաղ առավոտյան գեներալներ՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և սպարապետի մի շարք մարտական ընկերներ այցելեցին Վազգեն Սարգսյանի հայրենի տուն:
«Գրետա մայրիկ, բերել ենք սպարապետի տոմսը որպես առաջին կամավորական՝ 001, տոմսը բերել ենք, որ հանձնենք քեզ»,-ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հավելելով. «Հազարավոր տարիներ ապրելու է սպարապետը ժայռերից, քարերից ամուր»