Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Եթե տրանսֆերտների ծավալը շարունակի նվազել, դա կբերի դրամի նոր արժեզրկման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

– ԱԺ-ում «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ սրա նպատակը արտահանման մենաշնորհ հաստատելն է: Համաձա՞յն եք այս տեսակետին և ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Ես հարգում եմ պարոն Քոքոբելյանի ազատական քաղաքագիտական միտքը, բայց այս դեպքում նրա հետ համակարծիք լինել չեմ կարող երկու պատճառով: Նախ` շահութահարկը այն գործիքը չէ, որ կարող է մենաշնորհի դիրք ստեղծել, երկրորդ՝ սա չի կարող խանգարել այն փոքր արտահանողներին, որոնք ունենալով բնական և բանական շահույթ, կարող են շարունակել իրենց արտահանումները: Միևնույն է` խոշոր արտահանող կազմակերպությունն իր առավելությունն ստանալու է մասշտաբի էֆեկտի արդյունքում: Իսկ մասշտաբի էֆեկտն ապահովում է արտահանման ծավալների մեծացումով: Եվ երրորդ՝ զուտ տնտեսական հարաբերությունների տեսակետից նախընտրելի է այսպիսի մի մեթոդ կիրառելը, հետո մոնիտորինգի միջոցով բացահայտել հնարավոր թերացումները, քան թե բոլորին տալ նույն արտոնությունը, ինչը նշանակում է, որ բոլորը գործելու են նույն դաշտում: Եթե հիմա մենք ձեռքներիս տակ ունենայինք այնպիսի վերլուծություն, որը ցույց կտար, որ այ եթե շահութահարկն իջներ երկու տոկոս, և բոլոր արտահանողները, այդ թվում` տեղական արտադրություն կազմակերպող և արտահանող կազմակերպությունները կունենային այդ հնարավորությունը, իրենք ավելի կմեծացնեին ծավալները, ես կարող է գուցե համակարծիք լինեի, որ դրա արդյունքում մեր արտահանման ծավալները կմեծանային: Բայց քանի դեռ չունենք այդպիսի վերլուծություն: Ավելին` մենք տեսնում ենք, որ լոգիստիկ ծախսերը մեր երկրում շատ ավելի մեծ են, և փոքր արտահանողները պարզապես, ի վիճակի չեն այդ ծախսերն իրենց վրա վերցնելու, շատ ավելի արդյունավետ մեխանիզմը համախումբ իրականացնելու միջոցով կազմակերպված արտահանում իրականացնելն է:

Անշուշտ, սա կարող էր կազմակերպել պետությունը: Մեր` որպես սոցիալիստական ուժի կարևոր մոտեցումներից մեկն էլ հենց սա է, որ ստեղծվի արտահանող կազմակերպություն, որը կնվաճի արտաքին շուկաներ: Բայց միաժամանակ այդ շուկաների նվաճումն ինքնանպատակ չպետք է լինի, այլ նվաճված շուկաներին համապատասխան այդ պատվերների տեղաբաշխումը պետք է Հայաստանի տնտեսության մեջ լինի՝ խրախուսելով տեղական արտադրությունը: Եթե մենք տեղական արտադրությունը չսկսենք խրախուսել, կարող ենք հայտնվել այնպիսի վիճակում, որ մեր ներքին շուկայի պաշտպանության հարցն առաջանա: Դրա համար մենք շատ ենք կարևորում այս նախագծի այն դրույթը, որի համաձայն կառավարությունն ինքը պետք է հաստատի թե՛ քվոտաները, թե՛ ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումն իրականացնի: Ծիրանի օրինակը վերցնենք, արտադրվել է, ասենք, 100 հազար տոննա ծիրան: Եթե ամբողջ 100 հազար տոննան արտահանվի այս տարբերակով, Հայաստանի ներքին շուկան կհայտնվի ճգնաժամային վիճակում, մեր սպառողները կհայտնվեն ծանր վիճակում: Կա՛մ ստիպված պետք է լինեն շատ թանկ վճարել, կա՛մ կստեղծվի արհեստական պահանջարկ: Արդյունքում մեր սպառողն է տուժում, չնայած բյուջեն էլ մեծ եկամուտ չի ստանում: Դրա համար շատ կարևոր է, որպեսզի կառավարությունն, ըստ ապրանքախմբերի, յուրաքանչյուր տարի հաստատելով հանդերձ, նկատի ունենա նաև ներքին շուկայի վիճակը՝ ապահովելով անհրաժեշտ հավասարակշռությունը ներքին շուկայում ավելցուկային արտահանման հնարավորություն տալու միջոցով:

– Շուկայի առևտրականներն արդեն դժգոհություն են հայտնել, որ 5 տոկոսի շեմը շատ բարձր է, քանի որ այս տարի հատկապես առևտրաշրջանառությունը զրոյական մակարդակի է: Անգամ 1,5 տոկոսի դեպքում նրանք խնդրի առջև էին կանգնած:

– Նախ` «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն անհամեմատ ավելի լավ է, քան այն, ինչ կառավարությունը նախկինում ներկայացրել էր: Երկրորդ` կամավորության, այսինքն` «և-և»-ի գաղափարը, որ դրվել է, հնարավորություն է տալիս առևտրականներին իրենք շահագրգռված լինեն, ոչ թե մահակով ստիպված լինեն ապահովել փաստաթղթաշրջանառությունը, այլ տնտեսական շահագրգռվածությամբ ստեղծեն այդպիսի փաստաթղթեր, որպեսզի ավելի ցածր դրույքով հարկվեն: Զուտ դրույքաչափերի առումով այդ մտահոգությունը կա, դրանք ոչ այնքան չափազանցված են, որքանով ներկա իրավիճակից ելնելով մոտեցումներ են:

Մի օրինակ բերեմ, եթե սուբյեկտը 100 մլն դրամի շրջանառություն ունի և պետք է վճարի 5 տոկոս, դրանից պետք է հանվեն փաստաթղթերով հիմնավորված ձեռք բերված ծախսերը, արդեն իսկ բնական նվազում կա այստեղ: Այսինքն` իրացումից հաշվարկվում է 5 տոկոս, իսկ նվազեցում թույլատրվում է ձեռք բերված ապրանքներից: Եթե, օրինակ, 60 մլն-ը փաստաթղթավորված է, այդ դեպքում ստացվում է 2,4 մլն: 5 մլն-ից հանած 2,4 տացվում է, որ առևտրականները պետք է վճարեն 2,6 մլն դրամ որպես շրջանառության հարկ: Դա արդեն կազմում է 2,6 տոկոս: Սա նշանակում է, որ այո, ներկա պայմանների համապատասխան 1 տոկոսի դեպքում դա ավելի բարձր է: Այս տեսակետից դժգոհությունը հիմնավոր է, սակայն պետք է նկատի առնել, որ այդ 5 տոկոսը չի կարող մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը գործել, որովհետև հարկերի մասին 8-րդ հոդվածի համաձայն, այն կարող է ուժի մեջ մտնել միայն 2016-ի հունվարի 1-ից հետո առաջացող հարաբերությունների վրա: Եթե կառավարությունը չգնա այդ քայլին, այսինքն` փորձի օրենքի խախտմամբ սա գործողության մեջ դնել ավելի շուտ, անպայման, կարծում եմ, դիմադրություն կլինի: Որովհետև եթե ընդունել ենք հարկերի մասին օրենքը, ուրեմն պետք է հարգենք դրա նորմերը: Դա հնարավորություն կտա այս տարվա արդյունքներով ամփոփելով` կարողանանք ավելի մեղմ կարգավորումներ առաջարկել հաջորդ տարի: Եթե այդ ամնիստիան մենք կիրառենք ըստ էության փոքր սուբյեկտների նկատմամբ, նաև ոգևորություն կառաջանա, որոնք կտեսնեն, որ թե կառավարությունը, թե Ազգային ժողովը մտածում են իրենց մասին:

– Այս տարի արդեն երկրորդ անգամ վրացական լարին արժեզրկվում է: Սա ի՞նչ վտանգներ է պարունակում ՀՀ տնտեսության համար: Մեկ անգամ մեզ հաջողվեց զսպել արժեզրկումը, այնուամենայնիվ հնարավո՞ր է երկար դիմակայել այս պայմաններում:

– Սրանք ուշացած արժեզրկումներ են: Մեզ մոտ այդ արժեզրկումները ի հայտ եկան նախորդ տարվա վերջին, և եթե հիշում եք` այդ կտրուկ արժեզրկումների ժամանակ հիմնավորվում էր, թե ադրբեջանական մանաթը չի արժեզրկվում, կայուն է, կամ վրացական լարին ավելի քիչ է արժեզրկվել: Իրականում սրանք նման են հայտնի երկրակեղևի շարժին, որի արդյունքում երկրաշարժ է առաջանում: Արդյունքում մի տեղ ցնցումը լինում է կտրուկ և մեծ, մեկ այլ տեղում՝ դանդաղ, բայց հաճախ: Վրաստանում այդպիսի դեպք է տեղի ունեցել, իսկ Ադրբեջանում կտրուկ և միանգամից է արժեզրկումն արձանագրվել, ինչը կարող է հետցնցումային վիճակ էլ առաջացնել: Սրա հիմնական պատճառը պայմանավորված է միջազգային ֆինանսատնտեսական վիճակով, այդ թվում` նաև հիմնական արժույթների վերադիրքավորմամբ՝ թե՛ դոլարի և եվրոյի, թե՛ հատկապես ռուսական ռուբլու տարբեր դիրքավորումներով, և անշուշտ, Ռուսաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական պատժամիջոցների քաղաքականության հետևանքն էր: Այդ պատժամիջոցները չեն կարող չանդրադառնալ որևէ երկրի վրա, առավել ևս այնպիսի երկրների, որոնք ուղղակի կապվածություն ունեն ռուսական տնտեսության հետ:

– Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում դրամը նորից արժեզրկվի:

– Դրամի արժեզրկումը փոքր մասշտաբներով հնարավոր է, բայց այն արդեն հարմարվել է արտաքին վիճակին, եթե արտաքին շոկ չառաջանա, կտրուկ տատանում տեղի չի ունենա: Երկրորդ պատճառը կապված է լինելու մեր արտաքին տրանսֆերտների նվազման և ներդրումների ծավալի շարունակական նվազման հետ: Եթե տրանսֆերտների ծավալը շարունակի նման ցածր տեմպեր արձանագրել, այո, մենք կունենանք արտարժութային դեֆիցիտ, ինչը կբերի դրամի որոշակի արժեզրկման:

– Պարոն Մինասյան, արտահանման հետ կապված կան լրջագույն խնդիրներ, մասնավորապես սպիրտի արտահանման առումով, քանի որ Ռուսաստանը ցածր գներ է սահմանել: Սա ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել մեզ համար:

– Ընդհանուր կոնտեքստում պետք է դիտարկել արտահանման քաղաքականության մեր ամբողջ սպեկտրը: Պետք է մենք նախ վերադիրքավորենք արտահանման կառուցվածքը: Այսօր, ցավալիորեն, արտահանման մեջ դեռ հանքահումքային ապրանքներն են գերակշիռ դիրք գրավում: Եթե մենք կարողանանք սա տեղափոխել մի կողմից բարձր տեխնոլոգիական ապրանքներ, մյուս կողմից` գյուղատնտեսական այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանում իսկապես որակյալ են և կարող են շուկաներ նվաճել, կարծում եմ, մեր արտահանումը դրանից ոչ միայն չի տուժի, կարող է նաև շահել՝ փոխարինելով այդ թվում նաև այն ապրանքների մասով, որոնք արտաքին շուկաներում ունեն ժամանակավոր հաջողություններ, բայց դրանց տված վնասը կարող է ավելի մեծ լինել, որովհետև արտաքին ցնցումը կարող է միանգամից նվազեցնել մեր արտահանման ծավալները:

Հիմա այս ծրագիրը՝ 50 մլրդ և 40 մլրդ դրամի արտահանման, կարող է էականորեն օժանդակել մեր արտահանման ծավալների գոնե տեմպերի պահպանմանը, չասենք ավելացմանը: Իսկ արտահանման ծավալների ավելացումը նշանակում է աճում է մեր ՀՆԱ-ն: Ճիշտ է, դրա էֆեկտը բյուջեում շատ մեծ չէ, բայց դրա ազդեցությունը մեր տնտեսության ընդհանուր կառուցվածքում, այդ թվում` միջազգային շուկայում մեր դիրքը կարող է էլ ավելի ամրացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում