ԱՄՆ-ում սկսվել է Ջոհար Ցարնաևի դատը, ով մեղադրվում է 2013թ. ապրիլին բոստոնյան մարաթոնի եզրափակչի ժամանակ պայթյուններ կազմակերպելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Պայթյունների զոհ են դարձել 3 մարդ, 264 մարդ տուժել է:
Ցարնաևին մեղավոր ճանաչելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում: Դատական գործընթացը, ինչպես ենթադրվում է, 3-4 ամիս կտևի:
Հետաքննության տարբերակով՝ Ցարնաև եղբայրները՝ Ջոհարն ու Թամերլանը, 2013թ. ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ են կազմակերպել: Ջոհարը հետագայում ձերբակալվել է, իսկ Թամերլանը ձերբակալության փորձի ժամանակ սպանվել է ոստիկանների կողմից: