Վրաստանում տնտեսական շոկից դուրս գալու համար պետք է բարձրացվեն հարկերը, իսկ պետական բյուջեն պետք է կրճատվի: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Գրիֆիթսը, հաղորդում է Trend-ը:
«Մեր բաղադրատոմսն այսպիսին է. հարկերի բարձրացում և բյուջեի կրճատում, որպեսզի բյուջեի դեֆիցիտն անվերահսկելի չդառնա: Տնտեսական աճի համար անհրաժեշտ են նաև կառույցային բարեփոխումներ»,- հայտարարել է Գրիֆիթսը:
Նրա խոսքերով` Վրաստանի Ազգային բանկի քաղաքականությունը շատ ճիշտ է: