Թուրքիան պատրաստ է Իրաքին ռազմական օգնություն ցուցաբերել լոգիստիկայի և հետախուզության ոլորտում` Իրաքի Մոսուլ քաղաքը ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայիններից ազատագրման օպերացիայի ժամանակ: Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Բաղդադում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նախօրեին թուրքական երկու ինքնաթիռներ ռազմական օգնություն են հասցրել Բաղդադ:
«Մենք Մոսուլն ազատագրելիս կլինենք իրաքցի եղբայրների հետ: Թուրքիան պատրաստ է Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում ցանկացած օգնություն ցուցաբերել` հետախուզական տեղեկատվության և լոգիստիկայի ոլորտում»,- հայտարարել է Յըլմազը: