Ամերիկացի հնէաբանները պարզել են, որ Եթովպիայում իրենց կողմից գտնված ներքին ծնոտը պատկանում է մորդու տեսակի հնագույն ներկայացուցչին (Homo).: Մնացորդների տարիքը 2,8 միլիոն տարի է գնահատվում: Բացահայտման մասին հաղորդել է Science ամսագիրը:
Գտածոն հայտնաբերվել է 2013թ.՝ Ավաշ ազգային արգելանոցի տարածքում: Ծնոտի վրա 5 ատամներ կան:
2,8 միլիոն տարի առաջ կլիմայական գլոբալ փոփոխություններն ուժեղացրել են Աֆրիկայի անապատացումը: Կարծիք կա, որ այս գործընթացն աջակցել է կենդանիների նոր տեսակների ի հայտ գալուն, մասնավորապես՝ Homo-ի ծնվելուն: Գիտնականները պարզել են, որ այդ տարածքներում հայտնաբերված կենդանիներն ավելի բաց լանդշավտներում են ապրել՝ հարթավայրերում, որտեղ ցածր թփուտներ են աճել: Սակայն, գիտնականները չեն շտապում հաստատել, թե մարդը կլիմայական փոփոխությունների արդյունքում է հայտնվել: