Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցներին չորեքշաբթի օրը հաջողվել է փակել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման խոշոր աղբյուրը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկության` ներկա դրությամբ այդ գործով ձերբակալվել է երկու մարդ: Ձերբակալությունները տեղի են ունեցել Լոնդոնի արևմուտքում, կասկածյալների բնակարաններում խուզարկություն է անցկացվում:
Ոստիկանությունում չեն բացառում, որ առաջիկայում ձերբակալությունները կարող են շարունակվել: