Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը դեռ չի որոշել, թե երբ է ավարտելու ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է Goal.com-ը:
Հունվարին 30-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է ավարտել իր կարիերան 2018 թվականին:
«Երբ նոր պայմանագիր կնքեցի «Բավարիա»-ի հետ, հայտարարեցի, որ սա իմ վերջին պայմանագիրն է:
Սակայն ես հիմա կարող եմ մտքափոխվել և չավարտել կարիերաս 2018 թվականին: Ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ երկար տարիներ ֆուտբոլ խաղալ»,- հայտարարել է Լամը: