Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր հագուստի աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային նոր արշավը, որը հասարակության մոտ ոչ միանաշանակ արձագանք է գտել: Ֆոտոշարքը ներկայացվել է 1990-ականների «հերոինային շքեղություն» ոճով, գրում է korrespondent.net-ը:
Լուսանկարներում գունատ մոդելները պառկած են հատակին: Սկանդալային ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Քոլին Դոջսոնն է:
Վիկտորյա Բեքհեմի հագուստի նոր գծում շատ են պարզ ձևվածքի, մեծամասամբ՝ մուգ գույների զգեստները:
Ավելի վաղ, Բեքհեմը Նյու Յորքի Նորաձևության շաբաթին ներկայացրել էր հագուստի նոր հավաքածուն, որը դրական արձագանք էր գտել:
‘