Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վարսավիր է վարձել իր մոմե արձանի համար, տեղեկացնում է Cadena Ser-ը:
Museo de Cera թանգարանի հանրային կապերի պատասխանատու Գոնսալո Պերեսը հայտարարել է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողն ամեն ամիս թանգարան է ուղարկում իր անձնական վարսավիրին, ով կարգի է բերում մոմե արձանի մազերը: