Ֆրանսիան խախտում է Եվրոպական սոցիալական խարտիան` «ոչ բավականաչափ հստակորեն» արգելելով երեխաների մարմնական պատիժները, մասնավորապես`ապտակները: Այսպես է վճռել Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն, գրում է France Presse-ը:
Նշվում է, որ ֆրանսիական իրավունքը աճող սերնդի նկատմամբ «չի ապահովում ապտակների բավական հստակ և խիստ արգելք»:
Մասնավորապես` Ֆրանսիայում առկա է երեխաների վարքագիծն «ուղղելու» ծնողների իրավունքը, սակայն թույլատրվող պատժի սահմանները նախատեսված չեն, ուստի իրավապահ մարմիններին դիմելիս յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատապես:
«Վարքագծի ուղղման մասին» դրույթը, Եվրոպայի խորհրդի այդ մարմնի կարծիքով, խախտում է Սոցիալական իրավունքների մասին եվրոպական խարտիայի 17-րդ կետը, որը նախատեսում է «երեխաների և դեռահասների պաշտպանությունը խնամազրկությունից, բռնությունից և շահագործումից»: