Լիամ Հեմսֆորթը կնկարահանվի «Անկախության օրը» ֆանտաստիկ ֆիլմի սիքվելում, գրում է Spletnik.u-ն:
Դերասանից բացի, ֆիլմում կնկարահանվի նաև Ջեֆ Գոլդբլյումը, ինչի մասին Twitter-ի իր էջում պատմել է նախագծի ռեժիսոր Ռոլանդ Էմերիխը:
Իսկ այ Ուիլ Սմիթը երկար բանակցություններից հետո հրաժարվել է մասնակցել նախագծին:
Հատկանշական է, որ դեռ 2004 թ. Էմերիխը գրել էր, որ ֆիլմի շարունակությունը չի նկարահնավի, սակայն 11 տարի անց նա մտափոխվել է:
Հայտնի է, որ սիքվելի գործողությունները ծավալվում են առաջին ֆիլմի իրադարձություններից 12-14 տարի անց: