Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում անունը շրջանառվում է որպես ԲՀԿ ապագա նախագահի:
«Առաջիկայում կուսակցությունը, կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի մեր շատ հարգարժան գործընկեր Վարդան Օսկանյանի դիմումը կուսակցության շարքերը լքելու մասին եւ ես գրեթե վստահ եմ, որ կուսակցությունը չի բավարարի նրա դիմումը»,- հայտարարել է Զոհրաբյանը:
Լրագրողի հարցին, թե եթե կուսակցությունը չբավարարի՝ Օսկանյանը չի՞ լքի ԲՀԿ-ն, Զոհրաբյանը պատասխանել է, որ դա իր որոշելիքն է, համենայնդեպս կուսակցությունը չի ցանկանում, որ նա հեռանա: Ի դեպ, Զոհրաբյանը հերքել է այն խոսակցությունները, որ օսկանյանը նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից է հրաժարվելու: