Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին այլևս գործընկեր չի համարում. Armtimes.com

ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ մեր զրույցներում նշում էին, որ չեն ցանկանում մեկնաբանել և գնահատական տալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Մարտի 1-ի հանրահավաքի ելույթին: Նրանցից ոմանք, սակայն, չխուսափեցին խոսել հանրահավաքի ու Տեր-Պետրոսյանի ելույթի մասին, իհարկե՝ ոչ դրական իմաստով:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր խոսքում հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մենակ է մնացել, և կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ երկամսյա հանրահավաքային դադար են վերցնում: Այս հայտարարությունների վերաբերյալ երեկ Armtimes.com-ը մի քանի հարց է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին.

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի ելույթը:

– Ցանկություն չունեմ ընդհանրապես մեկնաբանելու:

– Երբվանի՞ց չցանկացաք այլևս մեկնաբանել Տեր-Պետրոսյանին:

– Իր հայտնի սրտի պարտքից հետո:

– Համաձայն չե՞ք Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը մենակ է մնացել:

– Իհարկե համաձայն չեմ: ԲՀԿ-ին էլ եմ ես տեսնում ընդդիմադիր դաշտում:

– ՀԱԿ նախագահին այլևս չե՞ք համարում ԲՀԿ-ին գործընկեր:

– Իսկ մենք իրեն համարո՞ւմ ենք մեզ գործընկեր: Ես անձամբ իրեն գործընկեր չեմ համարում, դա իմ կարծիքն է:

– Ի՞նչը փոխվեց, որ սկսեցիք նրան այլևս գործընկեր չհամարել:

– Առաջին նախագահը կարող է իր կարծիքները ունենալ, բայց մենք էլ կարող ենք մերը ունենալ: Ո՞վ է ասել, որ մոտեցումները պետք է միակերպ լինեն: Իր ելույթները արդեն ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե այլ ուժերի է մեղադրել, դիմեք այլ ուժերի ներկայացուցիչներին:

– ՀԱԿ-ի հետ համագործակցություն այլևս չի՞ լինելու, դուք դա բացառո՞ւմ եք:

– Այո՛, ես, համենայնդեպս, բացառում եմ:

– Ինչո՞ւ:

– Դա իմ կարծիքն է:

– Այսինքն՝ ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է մնալ ընդդիմադիր դաշտում:

– Կարծում եմ՝ այո, մնալու է: Բայց թե ի՞նչ ձևակերպումներով, մոտեցումներով ու նպատակներով՝ դա կերևա մեր համագումարի ժամանակ: Չշտապենք: Իսկ Տեր-Պետրոսյանի մասով այլևս ես չեմ ուզում  մեկնաբանություններ անել, դա ինձ չի հետաքրքրում:

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Ավետիսյանը, ևս պատասխանեց մեր հարցերին.

– Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի ելույթը:

– Չեմ լսել:

– Ինչո՞ւ:

– Անկեղծ ասած՝ չի հետաքրքրում:

– Իսկ հոկտեմբերյան հանրահավաքների ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը ելույթ էր ունենում, հետաքրքրո՞ւմ էր, թե ոչ:

– Դա իր հանրահավաքներն ու ելույթները չէին, դա մեր հանրահավաքներն ու ելույթներն էին:

– Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը մենակ է մնացել: Համաձայն չե՞ք այս մտքի հետ:

– Մեր համագումարին հաշված օրեր են մնացել, կգա օրը, կասենք, կլսեք, կիմանաք: Կիմանաք՝ իրենք մենա՞կ են ընդդիմադիր, թե՞ ուրիշ ուժեր էլ կան:

– ՀԱԿ-ին ձեզ գործընկեր այլևս չե՞ք համարում:

– Ճիշտն ասած՝ ոչ, չեմ համարում..

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում