Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը սխալ է գործել, «արքայական ակումբ»-ի երկրորդ թիմի ղեկը տրամադրելով ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին, տեղեկացնում է El Enganche-ն:
«Մադրիդի «Ռեալ»-ն անչափ մեծ սխալ է գործել, Զիդանին նշանակելով «Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ: Դուք կարծում եք, որ «արքայական ակումբ»-ը չգիտե՞ր Զիդանի չհամապատասխանող փաստաթղթերի մասին:
Սա պարզապես ոչ պրոֆեսիոնալ քայլ էր երկու կողմերի կողմից»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը: