Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով երեկ կայացած խաղում վնասվածք էր ստացել, չի կարող մասնակցել Բունդեսլիգայի 24-րդ տուրի` «Համբուրգ»-ի դեմ խաղին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ինչպես հաղորդում է ակումբի մամլո ծառայությունը, Ռոյսի վնասվածքը լուրջ չէ, սակայն վերջինիս հանգիստ է տրվել:
Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին: