Հայտնի դերասան Ուիլ Սմիթի դուստր Ուիլոու Սմիթը ավելի ու ավելի հաճախ է հայտնվում նորաձևության պարբերականների էջերին: Այս անգամ 14-ամյա աղջնակը լուսանկարվել է CR Fashion Book պարբերականի համար նախատեսված ֆոտոթեստում:
Պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է, որ այժմ գտնվում է իր ոճի փնտրտուքներում:
«Ես ցանկանում եմ դրեդներ անել: Ուզում եմ նաև սովորել ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, ամբողջովին բնական: Իմ ոճն անդադար փոփոխվում է: Այժմ այն մի փոքր թափթփված է` գրանժի հակումով»,- ասել է Ուիլոուն:
Ֆոտոթեստում աղջիկը ցուցադրել է Saint Laurent, Kenzo, Dior, Pucci, Rodarte և Chanel ապրանքանիշերի հագուստներ: