Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ինչ է որոշել Եվրամիությունը Ղարաբաղի հարցում

Եվրամիությունը սկսում է քննարկումները Հարևանության ծրագրի վերանայման ուղղությամբ: Այդ քննարկումները կշարունակվեն մի քանի ամիս, իսկ թե ինչով կավարտվեն՝ դժվար է ասել: Սակայն հետաքրքիր են վերանայման շուրջ նոր մոտեցումները, որոնցում Հայաստանի համար հատկապես հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ ԵՄ մոտեցման վերանայման մտադրությունը:

Եվրամիության նոր Հարևանության մշակները համարում են, որ ԵՄ-ն նոր մոտեցումներ և ավելի մեծ դերակատարում պետք է ունենա սառեցված հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղյան խնդրի առումով: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար հռչակվում է գերագույն նպատակ: Բրյուսելը Ղարաբաղի հակամարտության հանդեպ հետաքրքրությունը տարբեր փաստաթղթային նախաձեռնություններով ավելացրել է տարեցտարի՝ մինչև անգամ հռչակելով Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական շփումների քաղաքականություն: Սակայն այս ամենը իրական կյանքում կարծես թե քիչ դրսևորումներ է ունեցել, և այս առումով հարց է առաջ գալիս, թե գործնականում Բրյուսելն ինչ պատկերացումներ ունի կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին իր մասնակցության մասով:

Հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք սա նշանակում է Եվրամիության որոշակի հավակնություն կարգավորման միջնորդություն ստանձնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբում արդեն ոչ թե ԵՄ անդամ Ֆրանսիայի, այլ անմիջականորեն Բրյուսելի ուղղակի մանդատի հավակնության դրսևորում: Առավել ևս, որ Եվրամիությունում այդ դիսկուրսը կուլիսային կյանք ունի վաղուց, և տարիներ ի վեր հայտնի է, որ Ֆրանսիայի հարցում կան վերապահումներ, հատկապես ԵՄ առաջատար Գերմանիայի մասով, որը, իրեն համարելով Եվրամիության լոկոմոտիվը, չի ցանկանում դուրս մնալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացից, որը հանդիսանում է աշխարհաքաղաքական լրջագույն խնդիր և աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի կարևոր օղակ: Այս օղակում էլ ներկայումս տեղի են ունենում բավական թեժ զարգացումներ, հաճախակիացել են հրադադարի խախտումները, և Եվրամիության նոր հավակնությունների նախանշումը հետաքրքրական է դառնում նաև այս ֆոնին:

Միևնույն ժամանակ, ի՞նչ, այսպես ասած, պլան Բ ունի Բրյուսելը, եթե չի ստացվում Ղարաբաղյան հարցում դառնալ միջնորդ, ստանալ նմանօրինակ կարգավիճակ և այդպես ներգրավվել աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի այդ կարևոր շրջանակ: Եվրամիությունը պատկերացնո՞ւմ է ազդեցության այլ ճանապարհներ: Մինչ այժմ այս առումով ԵՄ գործիքը եղել են ժողովրդավարական բարեփոխումները, սակայն ակնհայտ է, որ դրանք լիակատար կերպով տապալվել են Ադրբեջանում, և խիստ ցածր արդյունավետությամբ են առաջ գնում Հայաստանում: Ավելին, Հայաստանի պարագայում էլ մեծ հաշվով տապալում է արձանագրվել Արևելյան գործընկերության ծրագրի կոնտեքստում:

Եվ այստեղ էլ մեկ այլ հարց է առաջ գալիս՝ Եվրամիության նոր հավակնությունը Ղարաբաղյան հարցում ներգրավվածության առումով հանդիսանում է մինչ այժմ հիմնական գործադրման ենթակա գործիքի՝ ժողովրդավարական բարեփոխումների տապալված մարտավարության փոխարինո՞ւմ, թե՞ Բրյուսելն ունի հակառակ պատկերացում և մտածում է, որ գուցե պետք է գնալ, այսպես ասած, հակառակ ուղղությամբ և ոչ թե ժողովրդավարության միջոցով հասնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում նախանշված արդյունքների, այլ Ղարաբաղի գործընթացում ներգրավվածությունը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ ժողովրդավարական բարեփոխումների ծրագրերի արդյունավետության միջոց:

Վերջին հաշվով, ակնհայտ է, որ ժողովրդավարության հարցում Եվրամիության տարածաշրջանային ձախողումները կամ անարդյունավետությունը պայմանավորված են նաև Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի գերիշխանությամբ, երբ Մոսկվան խնդիրը մշտապես օգտագործում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար՝ շանտաժի ենթարկելով հակամարտ երկու կողմերին էլ: Իսկ Ռուսաստանի ազդեցությունը նշանակում է հակազդեցություն ժողովրդավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում